Կառավարությունում հերթական արհեստական, չհիմնավորված «գաղափարն» են մոգոնել, որը մեծ հակազդեցություն է առաջացնելու

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե մտադիր են «գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ»: Եվ ահա, երեկ առավոտյան մենք տեղեկություններ էինք ստանում, որ բավականին լուրջ բունտ է հասունանում մի քանի բուհերում, մասնավորաբար Բրյուսովի անվան պետական համալսարանում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, գաղտնի նախագիծ է շրջանառում, որով ցանկանում են բուհերի միավորման անվան տակ, որպես առանձին միավոր, փաստացի փակել այս կրթօջախները, ինչի մասին հայտարարեց նաև ԲՊՀ ռեկտորը:

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ հայտարարեցին՝ իրենց դժգոհությունը հայտնելով մոտ 87ամյա ավանդույթներ ունեցող բուհը փակելու դեմ, ինչպես նաև կազմակերպեցին օնլայն ստորագրահավաք: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «փակվող» բուհերում առաջիկա օրերին սպասվում են բողոքի զանգվածային ակցիաներ: Երեկ մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետները նշում էին, որ փաստորեն ծառայողական մեքենաներն ու ներկայացուցչական ծախսերը կրճատելու խոստումներով իշխանության եկածները օպտիմալացնում են կրթական համակարգը՝ ընդ որում, որևէ հիմնավորում չներկայացնելով, թե բուհերի միավորումով կրթության որակի տեսակետից ինչ արդյունք են ակնկալում:


Ըստ մասնագետների, կառավարությունում հերթական արհեստական, չհիմնավորված անհեթեթությունն են մոգոնել, որը լուրջ խնդիրներ է առաջ բերելու: Ավելին, երկարամյա դասախոսներից մեկը մեզ հետ զրույցում կառավարության այս որոշումը գնահատեց «անթերի հիմարություն»: Շատ մասնագետներ վստահ են, որ այս իշխանություններն այսպիսով ամբողջովին կազմաքանդելու են կրթական համակարգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am