Դիմում են ցանկացած մեթոդի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ որոշ համայնքներում տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը։ «Փաստ» թերթին տեղեկություններ էին հասել, որ այն համայնքներում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտություն էին կրել, կամ առավելագույն քվեներ ստացած ուժը կոալիցիա կազմելու խնդիր ուներ, մինչև նիստն ընկած ժամանակահատվածը լուրջ գործընթացներ են տեղի ունեցել։ Մասնավորաբար, մեր մարզային աղբյուրները փոխանցում են, որ հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխող ուժի ներկայացուցիչները տեղերում փորձել են հնարավոր բոլոր տարբերակներով «դուրս գալ» հաղթած ուժի ավագանու ցուցակում ընդգրկված մարդկանց վրա։

Ըստ տեղեկությունների, նրանք փորձել են մարդկանց ահաբեկել, շանտաժի ենթարկել ու սպառնալ՝ ստիպելով գաղտնի քվեարկությանը ձայն տալ իշխող թեկնածուի օգտին կամ առնվազն չքվեարկել պոտենցիալ հաղթողի համար։ Իրավիճակը առանձնապես լարված էր հատկապես Սիսիանում և Ալավերդիում։ Սիսիանում իշխանությանը հաջողվեց երկրորդ փուլով երկու ձայնի առավելությամբ իրենց թեկնածուին ընտրել քաղաքապետ, Ալավերդիում լրիվ այլ պատկեր էր, որտեղ նախօրեին իշխանությունը աննախադեպ մեծ թվով ոստիկանական ուժեր էր կենտրոնացրել՝ մարդկանց վրա արհեստական ճնշում գործադրելու նպատակով։

Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ որևէ այլ տարբերակ չունենալով, ավագանու անդամներից մի քանիսին նույնիսկ ծանուցում են ուղարկել՝ եռամսյա զորավարժություններին մասնակցելու համար։ Իշխանությունները մտադրություն են ունեցել ամեն գնով տապալել ավագանու անդրանիկ նիստը՝ հետագայում որևէ իրավական սողանցքով իրավիճակը դեպի իրենց կողմ թեքելու մտադրությամբ։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ հոկտեմբերի 11-ին մինչև ուշ գիշեր քպականները հավաքված են եղել իրենց շտաբում և քննարկումների մեջ են եղել: Հասկանալով, որ նույնիսկ տեռորով հաջողության չեն հասնում, որոշել են բոյկոտել և չեն մասնակցել անդրանիկ նիստին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am