Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին
Ռուսական զինուժը նոր հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին:
Այդ մասին իր տելեգրամյան ալիքում ասել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ին:
Նա տեղեկացրել է, որ արդեն երեք օր է՝ հարվածում են կենսական հաստատություններին: Մարզում հրդեհ է բռնկվել և կան փլուզումներ:
