Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի ԼՂ-ի հետ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 6-ին Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Ի՞նչ փաստաթուղթ է դա, եւ արդյոք դրանով Հայաստանն Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի մաս։ Զրուցել ենք ԳԽ պատգամավոր, 1991 թվականից ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանի հետ։

- ԳԽ պատգամավոր եք եղել, խորհրդարանում մասնակցել եք Ալմա-Աթայի հռչակագրի վավերացմանը։ Պնդումներ կան, որ 1991 թ․ հռչակագրով պետություններն ընդամենը ճանաչել են միմյանց անկախությունը, սահմանների հստակեցման մասին խոսք չի եղել։ Հիմա ի՞նչ է ենթադրում Պրահայի պայմանավորվածությունը, որ կողմերն Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։


- Ծիծաղս գալիս է, որ Փաշինյանի հակասական հայտարարություններից հետո դեռ պետք է շարունակենք քննարկել նրա քայլերը։ Ինչ վերաբերում է հռչակագրին, նախկին իշխանությունները, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միանշանակ ընդունել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւիցե կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Որովհետեւ ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ադրբեջանում իրավաքաղաքական հիմքն Անկախության հռչակագիրն է։ Ադրբեջանը 1918-20 թթ․ Ադրբեջանի իրավահաջորդն է համարվում, որտեղ Արցախը եղել է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կազմում։ Հետեւապես, խոսակցությունները լրիվ ավելորդ են՝ ոչ ոք չի կարող Արցախը դիտարկել Ադրբեջանի մաս։ Բացի այդ, Ադրբեջանն անգամ ԱՊՀ անդամ չի եղել, հետո է միացել, եւ ինչ էլ Ձեր նշած հռչակագրում գրված լինի, Ադրբեջանին դա չէր վերաբերում։ Եվ հետո՝ ո՞նց կարելի է գործընթացը կտրել կոնտեքստից եւ հայտարարել, թե մի հռչակագրի հիմքով պայմանավորվածություն կա։ Ամբողջ բանակցային գործընթաց կա, պայմանագրեր կան, Մինսկի խումբ կա, ի վերջո, եթե տարածքային ամբողջականությունը ճանաչելով, ըստ Նիկոլ Փաշինյանի, Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ, այդ դեպքում ինչի՞ համար է Մինսկի խումբը։

- Բայց այդ խումբը չի գործում, չկա։

- Բայց այն չի վերացել, ոչ ոք դրա մասին պաշտոնական հայտարարություն չի արել, իրավական հիմք չկա։

- Նշանակում է՝ վերջին պայմանավորվածությունն իրավական հիմք չունի՞, քանի որ միջնորդներն էլ չունեն նման մանդատ, որ մասնակցեն հարցի կարգավորմանը։

- Միանշանակ։

- Այդուհանդերձ, 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն օրակարգ բերելն ի՞նչ նպատակով է արվում։

- Նախեւառաջ, դա ընդամենը հայտարարություն է, չկա որեւէ պայմանագիր։ Եթե հիշում եք, նախորդ հարցազրույցներում ես անընդհատ կրկնում եմ՝ հայտարարություններով միջազգային հարաբերություններ չեն կարգավորվում, դրանք կարգավորվում են միայն ու միայն միջազգային պայմանագրերով։ Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն էլ են ենթակա վավերացման։ Ինչ վերաբերում է Արցախի անկախությանը, շարունակում եմ պնդել, որ առաջին խոշոր քաղաքական սխալը թույլ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը համոզեց, ստիպեց Արցախի ժողովրդին, որ Հայաստանի հետ միավորվելուց հետո․․․ Մի մոռացեք, որ ԳԽ-ում Արցախից 12 պատգամավոր կար, եւ այդ ժամանակ միավորված էր Հայաստանին։ Դրանից հետո անկախության հանրաքվե անցկացնել, նշանակում է՝ անկախացան Հայաստանից։ Շատերս համաձայնեցինք, քանի որ Տեր-Պետրոսյանը համոզում էր, որ դա հանգրվանային լուծում է, աշխարհն անկախությունն ավելի շուտ կճանաչի, քան միավորումը Հայաստանի հետ, որ վերամիավորումը Հայաստանի հետ կդիտարկեն որպես տարածքային պահանջ։ Այս առումով գուցե մենք էլ այն ժամանակ արժանի ձեւով չդիմադրեցինք, հանրաքվեն անցկացվեց։ Այն միջազգային բոլոր կանոններին համապատասխանում էր, եւ ամբողջ աշխարհն ընդունեց, որ ԼՂ-ն պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից ու պետք է իրավական հետեւանք ունեցող հանրաքվե անցկացնի, ուստի հիմա այլ ելք չկա, քան Արցախի անկախության ճանաչումը։

- Այսինքն՝ Ալմա-Աթայի հռչակագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետեւանքով Արցախը, ըստ միջազգային ընդունված նորմերի, չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում։ Իսկ դա Ադրբեջանը չգիտի՞, որ համաձայնել է։ Թե՞ համաձայնել է, որ վաղը մանիպուլյացիա անի, թե դրանով Արցախը տվել են իրեն։

- Ըստ Փաշինյանի՝ հայտնվելու է, բայց ըստ միջազգային իրավունքի՝ այո, չի հայտնվելու։ Մենք երբեք էլ չենք ժխտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միշտ շեշտել ենք՝ Արցախն այդ տարածքային ամբողջականության հետ կապ չունի։ Իսկ թե ինչու է Ալիեւը համաձայնել, որովհետեւ նա դիվանագետ է։ Քայլ առ քայլ փորձում է Նիկոլ Փաշինյանի օգնությամբ մեր ժողովրդի աչքերին թոզ փչել, որ ժողովուրդը չըմբոստանա, եւ դրա հետեւանքով այլ իրավիճակ չառաջանա։ Ինչքան ժողովրդին նեղեն, այնքան միավորվելու է ժողովուրդը, Փաշինյանի ու Ալիեւի մտավախությունն էլ հենց դա է։ Հետեւաբար, սա ընդամենը դատարկություն է, այլ խորքային բաներ կարող են կատարվել։ Բայց ես համոզված եմ, որ մեր ազգն ազգային արժանապատվություն ունի եւ ոտքի կկանգնի, սրանից ավելի վատ վիճակում է եղել։ Չմոռանանք, որ 92-ին մենք շատ ավելի վատ վիճակում էինք, բայց 94-ին, եթե չլինեին Ռուսաստանի՝ մեր նկատմամբ ճնշումները եւ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, Հայաստանի սահմանները կանցնեին Քուռ գետով։ Այնպես որ, վերջին պայմանավորվածությունը տրամաբանությունից դուրս է, պետք չէ ուշադրություն դարձնել, եկեք ղեկավարվենք Չարենցով՝ «Մեր ուժը մեր միասնության մեջ է»։ Միայն այդպես կհաղթահարենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 383 անգամ
Լրահոս
ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am