Սպառնալիքի նոտաներ Մոսկվայից՝ Երևանին. Որոշումը հունից հանեց Պուտինին

Երեկ Բրյուսելում Հայաստանի հետ կապված կարևոր է որոշում է ընդունվեց:

Եվրամիության անդամ երկրների դեսպանները հավաքվեցին քննարկելու ու որոշում կայացրեցին Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Լուրը երեկ նախ հայտնեց Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում։ Միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասել էր նա՝ մինչև որոշում ընդունելը։

Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը, հիշեցնենք, որ ձեռք էր բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Ըստ քառակողմ հայտարարության, Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Բաքուն, որ մինչ այդ մերժել էր տեղում եվրոպական զինված ուժեր տեղակայելու առաջարկը, անզեն առաքելության դեպքում խոստացել էր համագործակցել «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: Հաղորդվել է, որ անզեն առաքելությունը պետք է աշխատանքները սկսի առաջիկա շաբաթներին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ կողմերի միջև վստահության և զեկույցներով սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար:

Թե որ երկրներից են լինելու քաղաքացիական դիտորդները, առայժմ հստակ չէ։ «Այս պահին տվյալներով, ամենայն հավանականությամբ, առաքելությունը բաղկացած կլինի 40 հոգուց», - «Ազատությանը» հայտնել են Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները՝ առանց հավելյալ մանրամասների։ Դիվանագետները չեն բացառում, որ եվրոպացի դիտորդները կարող են Հայաստան գալ Վրաստանից, որտեղ Միությունը դեռ 2008-ից՝ ռուս - վրացական օգոստոսյան կարճատև պատերազմից հետո է քաղաքացիական առաքելություն տեղակայել։

Եվ ահա, ԵՄ դեսպանները, երկ համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում․ ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ, թե որ երկրներից են լինելու, առայժմ հստակ չէ, քննարկումներ են ընթանում։
Ըստ քառակողմ հայտարարության՝ եվրոպացի դիտորդները պետք է Հայաստանում տեղակայվեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առայժմ հստակ չէ՝ արդյոք հետագայում այս ժամկետը կարող է երկարաձգվել և ինչ պայմաններով։ Այս պահին դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է տեղափոխվել Վրաստանից, որտեղ միությունը 200 դիտորդ ունի այս պահին։

Առաքելությունը տեղակայվել է 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո՝ ռուս-վրացական պայմանավորվածությունների կատարմանը հետևելու համար։ Առաքելության խնդիրն է 24-ժամյա պարեկություն իրականացնել հատկապես Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչական սահմանների մերձակա տարածքներում՝ երկու կողմում բնակվող մարդկանց անվտանգությանը նպաստելու, հակամարտող կողմերի միջև վստահությունը վերականգնելու համար:

Մինչ օրս՝ արդեն 14 տարի է, սակայն, Աբխազիան ու Հարավային Օսիան եվրոպացի դիտորդներին թույլ չեն տալիս իրենց տարածքներ մտնել, եվրոպական առաքելությունն էլ ամեն տարվա զեկույցներում արձանագրում է, որ Ռուսաստանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու դուրս չի բերում զինված ուժերն այդ շրջաններից։
Հայաստանի դեպքում սահմանային իրավիճակի դիտարկումից բացի, եվրոպական առաքելությունը պետք է նաև զեկույցներ կազմի՝ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար։ Արդյոք այդ զեկույցները ընդունելի կլինեն Բաքվի համար, որը խոստացել է աջակցել այնքանով, որքանով կառնչվի առաքելությանը՝ հստակ չէ։

Այս որոշումից հետո անմիջապես արձագանք հնչեց Մոսկվայից... Եվ այն բավական կոշտ է:

Մինչ Եվրոպայում մանրամասներն էին ճշտում, Ռուսաստանի արտգործնախարարությունը կրկին քննադատեց Արևմուտքին՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը ամեն կերպ միջամտելու և Ռուսաստանին գործընթացից դուրս թողնելու համար։

Բրյուսելը հետևանքների մասին չի մտածում, զգուշացրել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք, ցավոք, այստեղ տեսնում ենք եվրոպական կողմի հերթական փորձերը՝ ամեն կերպ ներս խցկվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթաց, ամեն գնով դուրս մղել մեր ջանքերը։ Իհարկե, հարաբերություններ կառուցելու որոշումը ինքնիշխան պետություններինն է, ուղղակի ԵՄ-ի իրական հնարավորությունների վերաբերյալ հարցեր կան․․ ութ տարի Բեռլինն ու Փարիզը չկարողացան կանխել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհասնի այսպիսի թեժ փուլի։
Մենք կարծում ենք, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է», - ասել է նա։

Զախարովան նշել է, թե Մոսկվան շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ, ավելին, հայտնեց, որ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ վաղը հանդիպում անցկացնել Աստանայում՝ ԱՊՀ արտգործնախարարների նիստում։

Ի տարբերություն Մոսկվայի՝ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ աջակցում է գործընթացին: Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ երեկ, Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Բլինքենը ողջունել է նաև սահմանին եվրոպացի անզեն դիտորդներ տեղակայելու առաջարկը՝ հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման։

Այսպես, ՌԴ ԱԳՆ-ն ամենաբարձր մակարդակով կասկածի տակ դրեց Եվրամիության միջնորդական ջանքերի արդյունավետությունը: Ավելին, Մոսկվան կրկին շեշտում է, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է:

Եվ ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Մոսկվան շարունակում է ինտենսիվորեն՝ Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնել իր «տանիքի» ներքո:

Մոսկվայի հայտարարությունները սկսում են ավելի ու ավելի սպառնալիքի նոտաներ պարունակել: Հայաստան-Ռուսաստան դաշտում առճակատման նոր «ասպարեզ» է բացվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7685 անգամ
Լրահոս
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am