Ասել են՝ սերժանտն օգնություն է խնդրում, իսկ ինքը հեռախոսը շպրտել է․ զոհվածների հարազատները բարկացան (video)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվում է գործով վկա Կարեն Առուստամյանը, որն Իշխանյանի հետ ծառայողական հարաբերությունների մեջ է։

Գործով վկան պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 8-ին իրենք անցել են պաշտպանության, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, մարտական գործողություններն ընթացել են հեռահար եւ հրետանու միջոցներով. «Արդեն ամսի 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի ուժերով սկզբից ներթափանցում է իրականացրել Հադրութ, Նորաշեն ուղղություններով։ Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հագած են եղել հայկական համազգեստներ եւ խոսել են հայերեն։ Ամսի 10-ին ստորաբաժանումները կրելով կորուստներ՝ նահանջել են։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ Իշխան Վահանյանը վիրավորում է ստացել, թողել է տեղանքն ու հայտնվել հոսպիտալում»։

Դատախազի հարցին՝ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարո՞ղ են պատերազմական իրավիճակում ընդգրկվել մարտական հերթապահության, վկան պատասխանեց.

«Կա փաստաթուղթ, որ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարող են ներգրավվել»։

Դատախազի այն հարցին, եթե զինծառայողը զինվորական երդում չի տվել, կարո՞ղ է ընդգրկվել մարտական գործողություններին, վկան պատասխանեց, որ իրեն հայտնի չի եղել, որ 5-րդ գումարտակի զինծառայողները զինվորական երդում դեռեւս տված չեն եղել։

Գործով վկայի այդ պատասխանը վրդովեցրեց զոհված զինծառայողի մորը. «Սուտ է խոսում։ Ինքը եկել է այստեղ, որ ճիշտը պատմի, ոչ թե ստի։ Այն, ինչը ինքն այստեղ պատմում է, ես անգիր գիտեմ։ Հյուրանոցում որ աչքդ հանեցինք, այդ ես էի, ոչխարի սերունդ»։

Դատարանը նկատողություն հայտարարեց զոհված զինծառայողի մորը, ինչից հետո հինգ րոպե ընդմիջում հայտարարեց։

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am