Արցախից ձեռքերը լվանալու «մեխանիկան»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախյան հիմնահարցը Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում միշտ էլ առանցքային տեղ է զբաղեցրել։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների սեղանին տարիներ շարունակ Հայաստանը հանդես է եկել որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։ Ընդ որում, հայկական կողմն իր խնդիրը ձևակերպել է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման տեսքով, սակայն, դրան ի հակառակ, այսօր Արցախը թողնված է բախտի քմահաճույքին։ Այս ամենը կապվում է ոչ միայն 44-օրյա պատերազմի արդյունքների, այլև Արցախյան հիմնահարցի շուրջ միջազգայնորեն Հայաստանի իշխանությունների կողմից դրվող խնդիրների և պատկերացումների փոփոխության էվոլ յուցիայի հետ։ Նախ՝ իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը ընդգծում էր, որ ինքը բանակցությունները նոր կետից է սկսելու։

Եվ վերջինս 2018 թվականի մայիսի 9-ին Արցախի նախագահի հետ հանդիպման ժամանակ ձևակերպեց հայկական կողմի հետևյալ խնդիրը, թե «մեր ջանքերը պետք է ուղղված լինեն օր առաջ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչմանը»։ Թվում էր, թե Փաշինյանի իշխանությունը պետք է իր ողջ պոտենցիալն ուղղի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, բայց 2018 թ. մայիսից ի վեր սկսեց օրակարգ բերել այն միտքը, թե ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի ժողովրդի կողմից լիազորված չէ, որովհետև նրանք ՀՀ ընտրություններին չեն մասնակցում, ուստի ինքը միայն կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը: Այս իրավիճակում բազմաթիվ վերլուծաբանների շրջանում այն մտայնությունն առաջ եկավ, թե կարծես Հայաստանի իշխանությունները փորձում են հրաժարվել արցախահայության անվտանգության երաշխավորի իրենց պարտականությունից, այլապես ինչպե՞ս է ստացվում, որ նախկին նախագահները ոչ միայն բանակցում էին Արցախյան հիմնախնդրի շուրջ, այլև բարձրացնում ինքնորոշման խնդիրը։

Բացի այդ, Փաշինյանն իր այդ մոտեցումն արդարացնելու համար աստիճանաբար որդեգրեց այն ուղեգիծը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, բայց արդյունքում Արցախը ոչ միայն չվերադարձավ բանակցային սեղան, այլև Ադրբեջանի հետևողական ջանքերի գործադրման արդյունքում, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» սկսեց դառնալ գործոն, և հաճախակի դարձան Ադրբեջանում հավատարմագրված տարբեր պետությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների հանդիպումները այդ կազմակերպության ղեկավար կազմի հետ։ Ստացվեց, որ Փաշինյանը ձախողեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր առաքելությունը, իսկ ահա 2019 թվականի օգոստոսի 5-ին հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։

Եվ այստեղ է, որ առաջ է գալիս առանցքային հարցը. եթե Արցախը Հայաստան է, ապա ինչո՞ւ ես հայտարարում, թե չես կարող բանակցել Արցախի անունից։ Իրականում Արցախի անունից չբանակցելու մասին հայտարարություններն ընդամենը հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու համար էին, քանի որ պարզ էին դառնում, որ ՀՀ իշխանություններն ակտիվ բանակցությունների մեջ են։ Օրինակ՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը այդ կապակցությամբ հստակ հայտարարում էր, որ բանակցային սեղանին կոնկրետ փաստաթուղթ է քննարկվում։ Եվ ահա, 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկսվելուց ի վեր կարծես թե իրավիճակ փոխվեց և Փաշինյանը գրեթե իր բոլոր հարցազրույցներում ու հայտարարություններում սկսեց առաջ մղել մինչ այդ Արցախյան հակամարտության լուծման համատեքստում առավել հազվադեպ քննարկված «անջատում հանուն փրկության» սկզբունքը՝ ընդգծելով, թե Արցախի ժողովուրդը գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։

Բայց այս ամենը չխանգարեց, որ նույն թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը, զանց առնելով «անջատում հանուն փրկության» սկզբունքը, ստորագրի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթուղթը։ Միևնույն ժամանակ, զարմանալին այն էր, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո էլ Փաշինյանը որպես Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական տեսլական դիտարկում էր այս սկզբունքի իրացումը։ 2021 թվականի դեկտեմբերին Փաշինյանն սկսեց կասկածի տակ դնել Արցախի անկախացման հնարավորությունը՝ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»։ Իսկ 2022 թվականի ապրիլին էլ խորհրդարանում ունեցած իր ելույթում նա հայտարարեց այն մասին, թե միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել» Արցախի կարգավիճակի «նշաձողը»։

Սակայն ամիսներ անց ընդհանրապես դուրս եկավ Արցախի կարգավիճակի հարցը։ Եվ օրերս էլ Փաշինյանը, արդեն հակասելով բոլոր իր նախորդ պնդումներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե դեռևս 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլ յան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով, ապա նաև Մադրիդյան հայտնի սկզբունքներով Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Եվ պատահական չէ, որ իր վերջին հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պնդում էր, թե Արցախի ընտրված ներկայացուցիչները կարող են խոսել Ադրբեջանի հետ։ Պրահայում էլ նա վերահաստատեց իր այս հանձնառությունը, իսկ այս ամենը հիմք հանդիսացավ, որ Ալիևը Պրահայի քառակողմ հանդիպման առաջին փուլից հետո հայտարարի, թե Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա։

Ալիևի հայտարարությունը պաշտոնական Երևանի կողմից ոչ միայն որևէ հակադարձման չարժանացավ, այլև Փաշինյանը Բուդապեշտում համաձայնեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ իսկ պատճառով Բուդապեշտի քառակողմ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ Արցախի մասին ոչինչ չկար գրված։ Թերևս ՀՀ իշխանությունների գործող դիրքորոշման փոփոխությունը, իսկ ավելի ստույգ՝ աստիճանաբար «հանգրվանին» գալու ընթացքը ցույց է տալիս, որ նրանք շարժվում էին (և են) վերջնականապես ձեռքերը Արցախի խնդրից լվանալու ճանապարհով, որի մասին ահազանգում էինք նաև մենք՝ բազմաթիվ փորձագետների հետ միասին։ Եվ եթե մարդիկ կան, որոնք դեռևս լրջորեն չեն ընդունում այս իրողությունն, ապա նրանց հիասթափություն է սպասում, քանի որ իշխանության ներկայացուցիչներն արդեն ոչ թե ինչ-որ քողարկված ձևերով, այլ լիովին բացահայտ կերպով հայտարարում են Արցախից հրաժարվելու իրենց դիրքորոշման մասին։

Դրա համար էլ իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկն օրերս նշում էր, թե ՀՀ-ն այլևս չունի Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները ապահովելու ռեսուրս՝ միաժամանակ ընդգծելով, թե արցախցիների անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահների ներկայությունն է։ Փաստորեն ստացվում է, որ իշխանությունները, անընդհատ խաղաղապահներին հղում կատարելով, ձեռքի հետ էլ Արցախի թեման գցում են ռուսների գրպանը, սակայն ոչ մի խոսք չեն ասում այն մասին, որ իրենց մեղքով է, որ ձախողվել են բանակցությունները, իրավիճակը հասցվել է պատերազմի և պարտություն ենք կրել։ Ուստի, արդեն կարելի է պատկերացնել, թե որն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը։ Եթե Արցախի հետ կապված այսուհետ նրանց ուղղված հարցեր լինեն, ապա հայտարարելու են, թե մեզ մի դիմեք այդ հարցով, մեզ համար Արցախյան խնդիրը մեր լիազորության շրջանակներից դուրս է, դիմեք Ադրբեջանին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 331 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am