Հայաստանում այսօր կա իշխանություն, որը չի ցանկանում որևէ հայանպաստ բան անել, ավելին՝ շարունակում է իր ազգակործան ծրագիրը. Մետաքսե Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ամիսներ առաջ պաշտոնյաների հայտարարություններից ու հանրային խոսույթից փորձագետները եզրահանգումներ էին անում, թե Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից: Հիմա այդ մասին հստակ հայտարարություններ են հնչում հենց իշխանության ներկայացուցիչներից: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, ստորագրելով եռակողմ հայտարարությունը, ՀՀ իշխանությունները փաստացի ձեռքերը լվացին Արցախից:

«Բնականաբար, դա պետք է շարունակություն ունենար, դա իրենց սցենարն էր՝ թշնամու հետ համատեղ:Երկու տարվա ընթացքում սկզբում ուղղակի ակնարկներով, հետո ավելի հստակ, իսկ սեպտեմբերի 30-ի հարցազրույցում ՀՀ ղեկավարը դրեց կնիքը՝ ասելով՝ պայքարում են, որ Հայաստանը մնա 29,8 հազար քկմ-ով: Փաստեց, որ Արցախը չկա իրենց պլաններում: Բոլորիս մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ էր 2019 թ.-ին Վերածննդի հրապարակում կոկորդը պատռում, որ Արցախը Հայաստան է և վերջ: Այն ժամանակ ասում էինք՝ դա անում է գիտակցաբար, որպեսզի հրահրի, և հետո պատերազմն արդարացված լինի, նա դա հաստատեց սեպտեմբերի 30-ին իր խոսքերով: Այդ մենախոսությունը նպատակ ուներ պատրաստելու հասարակությանը, որ Պրահայում տեղի ունեցող հանդիպումների արդյունքներն այդքան էլ անսպասելի չլինեին ժողովրդի համար: Գիտի, թե ինչպես պետք է պահի իրեն, որպեսզի ժողովուրդը չընդվզի այնպես, ինչպես պետք է դավաճանների դեմ կանգնելու համար: Արդյունքում, ինչ սպասում էինք, այն էլ տեղի ունեցավ Պրահայում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, չէին ուշանալու Ն. Փաշինյանի բարձրախոսների՝ քպականների, նրա օգնականների ու խորհրդականների արձագանքները: «Անսպասելի չէր Էդուարդ Աղաջանյանի խոսքը, որ ՀՀ-ն այլևս ռեսուրս չունի ապահովելու Արցախի անվտանգությունը: Այստեղ պետք է տողատակերը տեսնել: Աշխարհին է այդպես ներկայացվել, որ Արցախը կարիք ունի անկախանալու, բայց 1988 թ.-ից ի վեր Արցախը մեկ նպատակ է ունեցել՝ միանալ մայր Հայաստանին: 30 տարվա ընթացքում որևէ մեկն առանձին չի տեսել Հայաստանն ու Արցախը: Բոլոր բանակցությունները, անվտանգության երաշխիքները, կապերը դրա վրա են կառուցվել: Երբ ասում էին երաշխավոր, երբևէ չենք առանձնացրել՝ Հայաստա՞նի, թե՞ Արցախի. իշխանությունները եղել են հայի երաշխավորը: Իր այդ բարձրախոսի միջոցով Ն. Փաշինյանը հասկացրեց նաև Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, որ իրենք չեն կարող երաշխավորել նաև Հայաստանում բնակվող հայերի անվտանգությունը: Առանձնացնել Արցախում և Հայաստանում բնակվող հայերին անհնար է, որևէ իշխանություն դա չի կարող անել: Ըստ էության, հայտարարեցին, որ այն իշխանություններն են, որոնք այլևս ՀՀ-ի և Արցախի ու ընդհանրապես հայի անվտանգության երաշխավորը չեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ստացվում է, որ Հայաստանում այսօր կա իշխանություն, որը չի ցանկանում որևէ հայանպաստ բան անել, ավելին՝ շարունակում է իր ազգակործան ծրագիրը, որը տանում է հայի բնաջնջման: «Կատարում են թուրքերի՝ դեռևս մեկ դար առաջվա երազանքը, որ աշխարհում պետք է մեկ հայ մնա, այն էլ՝ թանգարանում: Այս պարագայում պետք է անպայման խոսել ելքից: Այն միակն է՝ ազատվել այս իշխանություններից և օրենքների ողջ խստությամբ պատժել նրանց: Սա է հայի միակ փրկությունը: Պետք է ժողովրդական շարժում. հույսը դնել քաղաքական գործիչների, նույնիսկ ընդդիմության վրա, մեղմ ասած, միամտություն է: Ընդդիմությունը, քաղաքական գիտակից ուժերը կարող են գնալ ժողովրդի հետևից, բայց պետք է լինի ժողովրդական լայն համախմբում և շարժում»,-հավելում է պատգամավորը:

Վերջին օրերին Արցախում հանրահավաքներ են: Պատգամավորի հետ զրույցում անդրադարձանք նաև դրանց: «Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի այստեղ որևէ շարժ չլինի, հասկանում են՝ եթե Արցախում ցասումը սկսվեց, դրա դեմն առնել որևէ մեկը չի կարող: Դրա կայծերն արդեն կան: Փորձում են դրա դեմն առնել՝ ներդնելով այն մարդկանց, որոնց դեռևս 2018 թ.-ից էին ներդրել: Սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց Արցախում «Հանուն Արցախի պաշտպանության» ժողովրդական շարժման մեկնարկը, դա չէր նշանակում, որ մեկ ժամ հետո մարդիկ պետք է ողողեին փողոցները: Ժողովրդական շարժումը չի կարող լինել ինքնաբուխ, պետք է համակարգողներ լինեն ժողովրդից, որպեսզի այն ունենա իր հստակ պահանջները և ծրագիրը: Մեկնարկը տրվել է, կա մոտ երկու-երեք հարյուր համակարգող, որոնց հետևում կանգնած են մարդիկ, չկա քաղաքական առաջնորդ:

Մեր քաղաքական ուժը հայտարարեց, որ միանում է ժողովրդի շարժմանը՝ մի կողմ դնելով քաղաքական ակնկալիքները: Կան քաղաքական ուժեր, որոնք սատարում են այս շարժմանը: Սեպտեմբերի 14-ից մարդիկ սկսեցին ինքնաբուխ դուրս գալ փողոց: Օրեր առաջ հրապարակում շարժման համակարգողներն էին, նաև անհատներ, որոնք փորձում էին իրենց ամբիցիաներին հագուրդ տալ և շեղել: Երբ իրավիճակն այլևս վերահսկելի չէր, շարժման համակարգողներն ուղղակի հետ կանգնեցին, և այն մարեց: Ժողովրդական շարժումը չի կարող ցածր պահանջ դնել իր առջև, այն է՝ իշխանությունների հեռացում: Ժողովրդական շարժումը ներկայումս հետևյալ պահանջն ունի, կոնկրետ ձևակերպումը չեմ ասի, բայց կասեմ միտքը: Արցախի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ, պետք է հակառակվեն, հակադրվեն Ն. Փաշինյանին, նրա վարչախմբին և կատարված ու կատարվելիք բոլոր գործողություններին:

Ժողովուրդը հրապարակում է, ուրեմն նախագահը՝ իր իշխանական նախարարներով և պատգամավորներով, պետք է կանգնեն ժողովրդի կողքին, դառնան ժողովրդի մասնիկը և հարց դնեն Ն. Փաշինյանի և այս վարչախմբի դիմաց: Եթե Հայաստանի իշխանությունները չեն կատարում պահանջը, այն է՝ անմիջապես սթափվել, դադարեցնել բոլոր այն գործընթացները, որոնք անում են, և սկսել կատարել հայանպաստ քայլեր՝ խորհրդակցելով Արցախի հետ, ապա միակ քայլն ու գործողությունը պիտի լինի ազատվել այս իշխանություններից: Մնացած բոլոր պահանջները անձերի ամբիցիաներ են, որոնք նաև ուղղորդվում են Արցախից դուրս, բայց Արցախում: Մարդիկ չեն գնում նման մարդկանց հետևից, շարժման համակարգողներն ունեն հստակ ծրագիր, վստահ եմ, որ մոտ օրերս կտեսնենք ժողովրդի ավելի հուժկու շարժումը»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը»:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am