Ուկրաինայում պայթյունների հետևանքով 9 մարդ է զոհվել
Ուկրաինայի տարբեր շրջաններում և մայրաքաղաք Կիևում հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 36 մարդ վիրավորվել է:
Այդ մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ռուսական զինուժը հիմնականում հարվածներ է հասցրել ենթակառուցվածքներին:
