Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթեւեկությունը սկսվել է․ Ղրիմի ղեկավար
Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը իր Telegram-ալիքում հայտնել է, որ Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթեւեկությունը սկսվել է։
«Այս պահին մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների համար երթեւեկությունը բաց է ամբողջական զննման ընթացակարգով»,- գրել է նա։
Նա նաեւ դիմել է բեռնատարների վարորդներին՝ խնդրելով երթուղին պլանավորել Կերչի լաստանավային անցումն օգտագործելով։
