«Եթե չլիներ Փաշինյանի պետականակործան իշխանությունը՝ ոչ Հայաստանին այսպես կնվաստացնեին, ոչ Ռուսաստանին». Անդրանիկ Միհրանյան

Hayeli.am-ի զրուցակիցն է` ռուսաստանաբնակ, հայազգի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

 

-Պարոն Միհրանյան, ինչպես կմեկնաբանեք վերջին զարգացումները՝ Պրահայում օրեր առաջ կայացած բանակցություններից հետո: Ի՞նչ գործընթացներ սպասել ապագայում:

- Այնքան է խոսվել այս ամենի մասին, թե ինչ է սպասվում, ինչ է ստորագրվելու և ուր ենք հասնելու, որ այսօր կրկին այդ ակնհայտ իրողությունների մասին խոսելը, պարզապես, անիմաստ է դարձել:

- Ռուսաստանի դերն է հետաքրքիր: Իհարկե, պարզ է, որ եթե մի ժողովուրդ իր իշխանությամբ պատրաստ էր և պատրաստվում է հանձնել ամենը, այնուամենայնիվ, այս ողջ գործընթացում ովքե՞ր են շահագրգիռ կողմերը և ո՞րն է Ռուսաստանի դերակատարությունը:

- Ամեն անգամ այս հարցի քննարկումը բերում, հանգեցնում է իմ ավելի վաղ արված այն պնդումներին, որ ռուսական կողմը՝ մի կողմից չկողմնորոշվելով, թե ռեալ ինչպես են այս տարածաշրջանում զարգանում գործընթացները, մյուս կողմից՝ զբաղված լինելով ուկրաինական խնդիրներով, իհարկե, երևի տանուլ են տալիս, և գուցե նույնիսկ հնարավորություն ու շանս չունեն ինչ-որ ձևով կանգնեցնելու այս տենդենցը, որը գնում է 2020թ. պատերազմից հետո: Թուրքական զորքն ու թուրքական ներկայությունը, ակնհայտ է, որ այս տարածաշրջանում մեծանում է, և ռուսական ազդեցության տարածքում ռուսական ներկայությունն արդեն դառնում է կասկածելի, և նույնիսկ անհասկանալի:

- Փաստորեն, արդեն նույնիսկ դուք եք այդպես գնահատում Ռուսաստանի դերակատարումը...

- Ռուսաստանի ներկայությունը կախված է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: Եթե հայկական կողմը հանձնում է Ղարաբաղը՝ Ռուսաստանի ներկայությունը Ղարաբաղում դառնում է ամբողջությամբ անիմաստ: Եվ Ադրբեջանն ու Թուրքիան՝ Ռուսաստանի առջև կդնեն այդ հարցը՝ «տարեք ձեր խաղաղապահներին, որովհետև արդեն խաղաղապահ առաքելության իմաստ չկա...»:
-Այո, այս մասին դուք շատ վաղուց էիք հստակ ձևակերպում: Մշտապես ասում էիք, թե ինչ է սպասվում, դուք ակնհայտ տեսնում էիք այդ ամենը: Բայց արդյո՞ք դրա գիտակցումը չկար Ռուսաստանի իշխանությունների մոտ:

-Ես երկու բան կարող եմ ասել, մեկը, որ չունեին այդ գիտակցումը և մյուսն, ավելի կոպիտ կհնչի՝ պարզապես էշություն է նրանց կողմից: Նրանք համարում էին՝ «դե լավ, դրանք ի՞նչ պետք է լինեն, ո՞ւր են գնալու...»: Այդ ապուշությունները, այդ մեծախոս պահվածքը, ռուսական հզորության գիտակցմամբ՝ «մենք կանք, մնացածը՝ մանր-մունր բաներ են», «դրանք ո՞վ են...», այսպիսի մտածելակերպով հանգեցրել է այս վիճակին: Պատճառներից մեկը սա է:

-Երկրորդը, դա այն է, որի մասին ռուսական մամուլում ևս շատ է գրվել. Թուրքիան և Ադրբեջանը գնել-կաշառել էին շատ ու շատ ռուսական քաղաքական, փորձագիտական և լրագրողական շրջանակների, որոնք առաջ են տանում թուրքական և ադրբեջանական շահը: Իհարկե, այս ամենի մասին հազար անգամ խոսվել է, բայց հոգուս խորքում ցավ ունեմ, որ Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասը, իր դիրքերն ու հնարավորությունները: Ես սա ասում եմ, ոչ թե որպես հայ մարդ, ոչ թե այն պատճառով, որ գիտեմ դա ինչ է նշանակում, ոչ թե այն պատճառով, որ տարիներ շարունակ ասել եմ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի համար բանալին Հայաստանն է, ոչ թե Թբիլիսին ու Բաքուն, այլ որովհետև, եթե կորցնում ես Ղարաբաղը՝ կորցնում ես Հայաստանը, հիմա կորցնում ես արդեն Հարավային Կովկասը:

Ազնվորեն, ես մեծ ցավ եմ ապրում, որովհետև լինելով Ռուսաստանի պատրիոտ, մյուս կողմից Հայաստանում ծնված, մեծացած ու Հայաստանով ապրող մարդ, ես տեսնում եմ, որ առողջությամբ տանուլ ենք տալիս այս տեսակ մոտեցումների պատճառով:
Ռուսական կողմը, գուցե և ցանկանար, գուցե և մտածում էր, որ ունի ռեալ դեր ու նշանակություն, բայց ցավոք սրտի, այդ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ռուսական կողմը, ցավոք սրտի, արդեն քայլ առ քայլ, դրվում է խաղից դուրս, կամ՝ սահմանափակվում է ռուսական կողմի խաղն այդ տարածաշրջանում:

Սա իհարկե, շատ ցավալի է, սրտիցս արյուն է կաթում՝ ասելով այս ամենը, բայց սա է իրավիճակը: Բայց այսքանն ասելով, պետք է ասեմ նաև հետևյալը, եթե Հայաստանում լիներ ռեալ պետականություն, այդպիսի պետությունը կկարողանար բանակը կարգի բերել և ստեղծեր մարտունակ միավոր, պահպաներ ու առաջ տաներ իր շահերը, էդ դեպքում Ռուսաստանի համար ավելի հեշտ կլիներ՝ որևէ ձևով մասնակցությունը, բայց եթե և՛ դիվանագիտական, և՛ ռազմաքաղաքական իմաստով հայկական իշխանությունները Ռուսաստանի դուրս են շպրտում, և ցանկություն ունեն խաղաղություն կնքել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ԱՄՆ-ին բերել այս տարածաշրջան՝ Ռուսաստանին դուրս մղելով, էլ Ռուսաստանը ի՞նչ կարող է անել... Ռուսաստանն այսօր, փաստորեն, այն վիճակում չի, որ զորք մտցնի և օկուպացիայի ենթարկի այդ տարածաշրջանը:

-Այնուամենայնիվ, պարոն Միհրանյան, դժվար է կարծել, որ ինչ-որ ժամանակ հետո Ռուսաստանը հեշտորեն դուրս է գալու այս տարածաշրջանից...

- Ես շատ լավ գիտեմ, հազարավոր տարիների պատմությունը, որ այս տարածաշրջանում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս այս ուժերը, հետո գալիս են այն ուժերը, հետո գալիս են մյուս ուժերը... Մենք այսօր խոսում ենք կոնկրետ՝ այսօրվա իրավիճակի մասին: Այսօրվա հայկական իշխանություններն ունեն իրենց քաղաքական գիծը, որը հետևյալն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղություն ու բարգավաճում, իսկ ռուսական զորքերին՝ դուրս մղել, ռուսական ռազմաբազան դուրս շպրտել, ԱՄՆ-ին հրավիրել այս տարածաշրջան:

Ու Հայաստանում ուժ չկա, որ այս գծին կարողանա դիմադրել: Ռուսական կողմն այսօրվա վիճակում ոչ մի ռեալ քայլեր չի իրականացնի, որպեսզի ընդդիմանա, որովհետև մտածում է, եթե ձեր ղեկավարությունը չի ուզում, մենք ինչպե՞ս գանք ու ձեր իշխանության փոխարեն լուծենք ձեր խնդիրները:

-Ասում են, Լևոն Տեր-Պետրոսյանն այս առումով ավելի անկեղծ է, ասում է՝ սա կապիտուլյացիա է, իսկ այս ազգակործանն ասում է՝ սա խաղաղության օրակարգ է: Հնարավո՞ր է, որ կան ինչ-որ շերտեր, որոնք դեռ մեզ հայտնի չեն:

- Ես շատ լավ գիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա դիրքորոշումը, նա միշտ էլ ասել է, այն ժամանակ էլ է ասել: Իմիջիայլոց, ես իրեն համարում եմ շատ ազնիվ, հետևողական քաղաքական գործիչ: Իհարկե, արդեն առիթ է եղել, ասել եմ՝ չէր կարելի Ղարաբաղյան Շարժմամբ ժողովրդին ոտքի կանգնեցնել, բայց հետո ասել՝ մենք սխալվել ենք: Լևոնի հետ մենք ունեցել ենք ջերմ հարաբերություններ: Բայց ինձ համար որպես կոնկրետ գործիչ՝ ինքը նշանակություն չունի այս հարցում: Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը ամբողջ սրտով մտածել են, որ կարող են հաղթել, կարող են պահել, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է այն մարդկանցից, որը 1996-ին, ավելի հստակ՝ 1998-ին ասաց. «Ոչ, մենք չենք կարող պահել, և ես կարծում եմ, որ մենք պետք է հանձնենք Ղարաբաղը»:

Այսինքն, այդ մարդը հետևողական իր դիրքորոշումն ուներ, ես իր նկատմամբ՝ այս իմաստով, հարգանք ունեմ: Իր դիրքորոշման համար նրան հեռացրեցին իշխանությունից, բայց այդ մարդը մինչև այսօր ասում է՝ «տեսա՞ք, որ ես ճիշտ էի, իրենք՝ սխալ էին... »: Իհարկե, ինքը հիմա իրեն կարող է մխիթարել, որ ինքը ճիշտ դուրս եկավ, իսկ նրանք սխալվեցին, որ իրեն հեռացրեցին իշխանությունից ու պատմությունը դեռ կգնահատի իր ունեցած վաստակը:

Հիմա գիտեմ, որ այդտեղ՝ Հայաստանում, ասում են՝ Նիկոլը եկել է և իրականացնում է Լևոնի գաղափարները: Ես վստահ չեմ, որ նորմալ հայկական պետականություն գոյություն ունենար՝ այդ պետությունը պարտվեր պատերազմում և հանձներ ամեն ինչ: Օրինակ, 2016թ. պատերազմի ժամանակ, ոչ թե հայկական կողմը, այլ՝ ադրբեջանական կողմն էր խնդրել Ռուսաստանին, որպեսզի միջնորդ դառնան և կանգնեցնեն պատերազմը:

Այստեղ կա երկու մոտեցում. եթե չլիներ Փաշինյանի ազգակործան, պետականակործան իշխանությունը՝ Հայաստանը մինչև հիմա կլիներ ուժեղ ու ամուր կանգնած իր՝ դիրքորոշմամբ, առանց Ղարաբաղն ու տարածքները զիջելու, ու այդ դեպքում ոչ ոք չէր կարող այդպես նվաստացնել Հայաստան պետությունը և նույնիսկ Ռուսաստանին չէին այսպես նվաստացնի: Որովհետև Ռուսաստանն արդեն երկրորդական երկիր է դառնում այդ տարածաշրջանում:

Հիմա, արդեն եղել է այս ամենը: Իհարկե, Լևոնն էլ կարող է ասել՝ մի անգամ պահպանեցին, 2 անգամ պահպանեցին, ինչքա՞ն կարող էին այսպես պահել ու ձգել... Կարելի է այս հարցն, իհարկե, հազար անգամ քննարկել, բայց մինչև Հայաստանում այդ սրիկայի, ողորմելիի իշխանության գալը՝ Հայաստանը պահպանել է իր պետականությունը, բանակն ու հարգանքը՝ և՛ Հայաստանի նկատմամբ, և՛ հայկական բանակի նկատմամբ: Նա զրոյացրեց և՛ պետությունը, և՛ բանակը: Նա արդեն հանձնում է ամեն ինչը և այս առումով ոչինչ այլևս չի կարելի ասել: Այստեղ իհարկե իր մեղավորություն ունի իմ կողմից արհամարհված հայ ժողովրդի այդ մեծ հատվածը, դա ամենաանտանելի, ամենաամոթալի հատվածն է մեր հայ ժողովրդի, որը պահում է այս իշխանությունը, գլխի վրա է պահում, ակնկալելով, որ գուցե մի օր իր համար կարող է լավ լինել:

Հիմա մեկ Ջերմուկն է, վաղը Սյունիքն է, մյուս օրը Արարատի մարզն է, մյուս օրը՝ Երևանն է... Այդ անասունների պես իրենց պահող ժողովուրդը մինչև ե՞րբ պետք է սպասի, մինչև իրենց գան ոչնչացն՞են, ինչպես արեցին 1915 թվին: Այդպիսի մարդկանց նկատմամբ միայն խորը զզվանք ու նողկանք եմ ապրում, որովհետև այդ զարհուրելի պարտությունից, նվաստացումից հետո՝ նորից բերեցին, Փաշինյանին իրենց գլխին իշխանություն կարգեցին, ասեցին՝ ավելի լավ է Փաշինյանը, քան՝ մեկ ուրիշը, որը մեզ տանելու է պատերազմի: Այ, անասուններ, պատերազմը Փաշինյանն է բերել, նա է այս ողբերգության առջև ձեզ կանգնեցրել, այսքան զոհերի պատասխանատուն նա է:

Հազար անգամ ինձ ասել են, թե՝ պետք չէր ասել սա, որ ասում եմ՝ ամաչում եմ, որ հայ եմ: Բայց իսկապես, ես զզվանք եմ ապրում մեր ժողովրդի այդ հատվածից, ոչ պատիվ, ոչ արժանապատվություն, ոչինչ չունեն: Զարհուրելի, ոչ նորմալ մարդիկ են դրանք, չեն հասկանում ինչ է կատարվում իրենց երկրի ու իրենց ժողովրդի հետ:

-Մասամբ արդեն շոշափեցիք այդ թեման, որ Տեր-Պետրոսյանն ասում է, որ սա կապիտուլյացիա է, իսկ Փաշինյանն ասում է՝ սա խաղաղության օրակարգ է, կխնդրեմ բացեք փակագծերը, որպեսզի ձեր ասած՝ ժողովրդի այդ շերտին հասկանալի լինի, թե դա ի՞նչ է ենթադրում:

- Երկուսն էլ խոսում են նույն հարցի շուրջ. Լևոնն ասում է կապիտուլյացիա է, նա էլ ասում է՝ խաղաղություն: Դա նշանակում է՝ հանձնում ես ամեն ինչ: Լինելով միջազգային հարաբերությունների մասնագետ՝ ես լավ եմ հասկանում, թե ինչ է նշանակում պայմանագրի ստորագրում. դու իրատես ես, հասկանում ես, որ շանս չունես, դու թույլ ես: Լևոնը, փաստորեն, դա է ասում: Պատահական չի, որ ինքը բերեց Ճապոնիայի օրինակը, որը հիմա հզոր երկիր է: Բայց Լևոնը չի ասում, ո՞ւր հասցրեց այսօրվա կապիտուլյացիան Հայաստանին: Եթե նա ասեր, որ այդ ստահակ Փաշինյանը՝ ոչնչացնելով բանակը, պետությունը բերեց այս պարտությանը, հազարավոր մարդկանց ոչնչացմանը, հանձնեց տարածքները, դրանից հետո ես համաձայն կլինեի Լևոնի հետ՝ հազար տոկոսով: Բայց ինքը այս ամենը չի ասում, ասում է՝ սա կապիտուլյացիա է, սա է, պետք է համակերպվենք: Բայց, եթե ասեր՝ այդ ստահակն է ամեն ինչ բերել-հասցրել այս օրվան, և մենք ստիպված ենք ընդունել այս իրողությունը, այ այդ դեպքում ես կասեի՝ բրավո, իրատես մարդ է, ասում է՝ այս վիճակից այլ ելք չի չկա:

- Եվ ի՞նչ է սպասում մեզ այս վիճակում, մոտ ապագայում:

- Այս վիճակը, եթե պահպանվի, նշանակում է, որ հայկական պետականությունը կորցնելու է իր սուբյեկտայնությունը: Ֆորմալ, իհարկե, մնում է ՄԱԿ-ի անդամ և այլն, բայց եթե Բաքուն ասում է՝ դուք պետք է բանակ չունենաք, դուք պետք է այստեղ չկանգնեք, այնտեղ չկանգնեք, իսկ դու շանս չունես, բանակ չունես, հնարավորություն չունես՝ ի՞նչ պետք է անես, պետք է ենթարկվես: Հայկական ասացվածք կա՝ «այն ձեռքը, որը չես կարող կտրել, պետք է համբուրես, դնես գլխիդ», սա է այսօրվա իրողությունը:

- Բայց պատմությունը ցույց է չէ՞ տվել, որ դա էլ չի փրկություն...

- Իհարկե, ես չեմ ասում, որ դա է փրկությունը: Դա քեզ ազատություն չի տալիս, ընդհակառակը՝ դա ստրկություն է, ուրեմն դու ստրուկ ես, դու չունես սուբյեկտայնություն, դու դիրքորոշում չունես, կամք չունես, հետո էլ ստիպված ես լինելու՝ կոշիկը լիզել:

-Դառնանք ընդդիմությանը: Դիմադրություն շարժում այդպես էլ չձևավորվեց: Ի՞նչն էր պատճառը՝ առաջնորդի խնդի՞ր էր, թե՞ այլ գործոններ կան:

- Հայկական իրականությունն այս վերջին 4 տարիների ընթացքում ցույց է տալիս, որ ոչ մի առաջնորդ գոյություն չունի, որ 4 տարի առաջ այդ ոչնչությունը փողոցից իշխանության եկավ, և դրանից հետո, տեսնում ենք, որ ընդդիմությունն, իհարկե, թույլ է: Չկա որևէ մեկը, որը ինքնազոհությամբ գնա մինչև վերջ, այդպիսի առաջնորդ Հայաստանում հիմա գոյություն չունի: Ողորմելի հայ ժողովուրդ, ուղղակի ողորմելի վիճակում:

- Կարծիք էլ կա, որ այստեղ կտրուկ քայլերը կարող են այնպիսի վիճակի հանգեցնել, որ Թուրքիան ու Ադրբեջանը հարձակվեն, անգամ Երևանին հարվածեն:

- Ծիծաղելի, հիմար պատճառաբանություն է դա: Ի՞նչ տարբերություն: Թուրքիան ու Ադրբեջանը այսպես թե այնպես, հարվածում են ամեն օր: Ամեն օր նրանք սեղմում են օղակը Հայաստանի շուրջ, զրկում են Հայաստանը ինքնուրույնությունից, Հայաստանը դարձնում են ուղղակի ձեռքի խաղալիք՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի ձեռքում:

- Ու այս պայմաններում՝ որևէ մեկը պատասխանատվության դեռ չի ենթարկվել:

- Ես դեռ պատերազմի ժամանակվանից ասում եմ՝ այդքան զոհեր եղան, ո՞ւր են «գնդակահարված», պատժված գեներալները... Անհասկանալի, բացթողի վիճակ, ինչպես ասում են՝ «շունը տիրոջը չի ճանաչում»: Այ, սա է պետականության կործանումը. 2018թ. սկսվեց, երբ որ Փաշինյանն ասեց՝ «ես իմ կետից եմ սկսում», «սրանք թալանչի են» և այլն, ու հետո ինքը դարձավ ամենագլխավոր թալանչին և պետությունը, ժողովուրդն ու արժեքները կործանողը: Այդ պետությունը գոյություն ուներ, որովհետև դրվել էր Սովետական միության հիմքի վրա, Սովետական Սոցիալիստական հանրապետության բոլոր հիմքերով, բոլոր ինստիտուտներով: Դրանք փողոցից եկան, որպեսզի այդ ամենը ոչնչացնեն ու զրոյացնեն:

- Այս իրավիճակում ոչ մի ելք չկա՞, պարոն Միհրանյան:

- Ոչ ոք չի գալու ձեզ փրկելու, որովհետև, Հայաստանը այս չորս տարիներին ցույց է տվել, որ ամենանողկալի, ամենաողորմելի վիճակում է գտնվում՝ իր իսկ ժողովրդի մեղքով: Հայաստանն այսօր պետականություն, սուբյեկտայնություն չունի, Հայաստանն այսօր «պարում» է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի դուդուկի տակ, ինչ ասում են՝ այն էլ անում է:
Զարմանալի կհնչի, որ ես սա ասեմ, բայց պետք է ասեմ. ես մեծ հարգանք ունեմ Փաշինյանի և նրա շրջապատի նկատմամբ: Էդ մարդիկ 20 տարի ունեցել են այդ գիծը, 20 տարի տարել են այդ գիծը, 20 տարի հետո եկել են իշխանության, հիմա այդ գիծը տանում են՝ կուլ են տալիս այս ժողովրդին, բայց այդ ժողովուրդը հաճույք է ստանում այդ վիճակից: Նշանակում է, այդ իշխանությունը՝ այդ ժողովրդի արյունից ու մսից ստեղծված իշխանություն է: Ուրեմն, հայ ազգը ուրիշ բանի արժանի չի: Միշտ ասել եմ՝ «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Դեռ մեր երիտասարդության տարիներին մենք այս մտքին հումոր էինք ավելացնում՝ «բայց ոչ բոլոր ժողովուրդներն են արժանի լավ իշխանության»: Այսօր Հայաստանն ու իր ժողովուրդն ունի այն, ինչին արժանի է:

Անժելա Թովմասյան

դիտվել է 11344 անգամ
Լրահոս
Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան #ՀԻՄԱ․ Երեկ Փաշինյանը բացահայտեց Ալիևի հերթական խայտառակ պահանջը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) #ՀԻՄԱ․ «Աննան գործարքների մեջ է․ Նիկոլը հանձնվում է նրան․․․»․ Արամազդ Զաքարյան (video) «Կարո Փայլյանը մոռացե՞լ է իր ծեծվելը․․․» (video) #ՀԻՄԱ․ Խայտառակություն դասագրքերում․ ինչպես են աղավաղել հերոսներին․ մանկավարժն ահազանգում է (video) Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով #ՈՒՂԻՂ․ Նիկոլի երեկվա սարսափելի բացահայտումը․ Արա Վարդանյան (video) Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում. Տաթևիկ Հայրապետյան Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել 1 միլիարդ դոլարի շահույթ՝ 1 տարում․ բնակչության թալան՝ սպիտակ ձեռնոցներով Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր Փաշինյանն Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի հետ» Ուրեմն ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ. սա նույն օպերայից ա, ինչ Էրատոն, Պապ թագավորը, ակադեմիական քաղաքը. Հակոբ Կարապետյան Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը․ վիրավnր կա Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am