Արտառոց հայտարարություն չի հնչել. Իրանը փորձում է հավասարակշռված դիրքորոշ­ում ցուցաբերել

«Ժողովուրդ» -ը գրում է.«Իր ամառային արձակուրդն ընդմիջած Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, մեկնել է Իրան: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ վերջինիս արած հայտարարությունները մեծ ոգևորություն են առաջացրել իշխանական ճամբարում: Բանն այն է, որ Իրանի նախագահն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ ընդգծելով, որ հակամարտության լուծումը կարող է լինել բացառա­պես քաղաքական ճանապարհով և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Ավելի ուշ այս թեմայով հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարարի խոսնակը՝ասելով, թե իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում զարգացումներին ու թույլ չեն տա, որ Արցախյան հակամարտությունը վնասի իրենց սահմանային տարածքների բնակչությանը:   Եվ ահա, այս հայտարարություններից հետո ոչ միայն իշխանությունները, այլև իշխանական պատվերով քաղաքագետ կամ իրա­նագետ աշխատողները հեռուն գնացող եզրակացություններ են անում՝ որակելով Ադրբեջանին ուղղված խիստ նախազգուշացում: Բայց շտապենք հիասթափեցնել, նման խոսքեր իրանական կողմը հնչեցրել էր նաև շատ ավելի վաղ. 2016թ դեկտեմբերին Հա­յաստան այցի ժամանակ Իրանի նախագահը խոսել էր արցախյան հիմնախնդրից՝ ասելով «Հայաստանը և Ադրբեջանը մեզ համար հարևան և բարեկամ երկրներ են, և մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղում ականատեսը լինենք քաղաքական և բանակցային ճա­նապարհով կայուն խաղաղության հաստատմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անտարակույս, կայուն խաղաղությանը հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և պետք է բանակցությունների միջոցով միջազգային նորմերի համաձայն՝ հասնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը»: Այնպես որ, Ս. Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ ևս արտառոց հայտարարություն չի հնչել. Իրանը փորձում է հավասարակշռված, չեզոք դիրքորոշ­ում ցուցաբերել երկու հարևան երկրների նկատմամբ, ինչպես որ պահանջում են իր պետության շահերը և դիվանագիտական էթիկետը: Եվ  առանձնապես մեծ հրճվանքը հասկանալի չէ»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am