Սպանություն` հոգեհացից հետո. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 20:10-ին, «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջան քաղաքի բնակիչ Արթուր Արտակի Եգանյանը` ծնված 1990թ., ով հիվանդանոցում մահացել է: Նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս երկու տղամարդ՝ տուժածի հայրը՝ Արտակ Եգանյանը, և Հ.Գուլանյանը՝ ծնված 1978թ.։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 27-ամյա Ա.Եգանյանը հոր հետ միասին 2017թ. օգոստոսի 5-ին մասնակցել է հարևանի հուղարկավորությանը, ապա նաև՝ ննջեցյալի հիշատակին նվիրված հոգեհացին։ Արարողության ավարտից հետո առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ 27-ամյա երիտասարդին դանակի գործադրմամբ պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը։ Կասկածյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am