Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են բեռնատար ու մարդատար ГАЗель-ներն ու Mitsubishi-ն
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель մակնիշի 22 48 Տ համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 10 QC 002 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 206 UՏ 65 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, որոնց էլ շտապ օգնության բրիգադն օպերատիվորեն տեղափոխել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ shamshyan.com-ում