Ռուբեն Վարդանյանն Արցախում փորձաշրջան է անցնում. ինչ նպատակ ունեն իշխանությունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուբեն Վարդանյանը Արցախում շուտով պետնախարար կնշանակվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, եւ երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին:

Այդպես նաեւ Ռուբեն Վարդանյանի քաղաքացիության հարցը կկարգավորվի, քանի որ այսօրվա դրությամբ չի կարող որեւէ ընտրովի պաշտոն զբաղեցնել Արցախում: Մեր խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն իրականում մտադիր է Արցախի իշխանությունը փաթեթով հանձնել Վարդանյանին եւ հեռանալ, պարզապես այս ընթացքում պիտի Վարդանյանը կարողանա իրեն արդարացնել եւ ապացուցել, որ արժանի փոխարինող է:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը բացառիկ պարկեշտ պաշտոնյաներից է, անգործ չի մնա. նրան Արցախի կառավարական կաբինետում բարձր եւ պատասխանատու պաշտոն կվստահվի: Մինչ այդ նրանք բոլորով պետք է օգնեն Վարդանյանին դիրքավորվել Արցախում եւ կառավարման ճկունություն հանդես բերել: Կարճ ասած, Ռուբեն Վարդանյանը փորձաշրջան է անցնում Արցախի Հանրապետությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am