Գերիների մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 104

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»,- այս մասին դեռեւս 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզում հայտարարում էր այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ երկրի առաջնորդի՝ սարսափելի բան չկա, որ գերիները մեկ, երկու ամիս ավելի կարող են անցկացնել հակառակորդի բանտերում ու կտտանքների ենթարկվել նրանց կողմից: Այսօր, սակայն, երբ հասարակությունը պարզապես ցնցված է՝ ինչպես են ադրբեջանցիները վարվում հայ գերիների հետ՝ գնդակահարելով նրանց, Փաշինյանի՝ վերոնշյալ խոսքերն է՛լ ավելի ցավեցնող են դառնում: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պարզվում է, այժմ փոխել է դիրքորոշումը կամ հասկացել է, որ զգայուն այդ թեմայից հնարավորիս քիչ պետք է խոսի:

Օրերս՝ սեպտեմբերի 30-ին ունեցած հարցազրույցի ժամանակ արդեն Փաշինյանը հայտարարում էր. «Դա այն հարցերից է, որ մեր ամենօրյա աշխատանքի թեմաներից է: Ես նաեւ նախկին փորձից գիտեմ. օրինակ՝ երբ ես Վլադիվոստոկում էի, գերիներից հարց տվեցին, ասացի՝ թույլ տվեք՝ ոչինչ չասեմ։ Հաջորդ օրը հինգ գերի վերադարձավ, ես գիտեի, բայց եթե հայտարարեի, գուցե բարդություն առաջանար: Ես ոչ թե բան չունեմ ասելու այս թեմայով, ասված ցանկացած բան շատ տեղեկատվություն կտա հանրությանը, բայց ոչ մի օգուտ չի տա մեր գործին, մեծ հավանականությամբ, վնաս կտա»:

Նա, փաստորեն, գերիների մասին հակասական հայտարարություններ է արել. մեկ ասում է՝ նրանք մեր անկախության համար են պայքարում, հետո գերադասում է լռել, որ չվնասի: Սա նշանակում է, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է:

 

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am