Դա մի թակարդ էր, որ լարեց Նիկոլ Փաշինյանի անձնական տարածքում

Որ բանակցային ողջ ինֆորմացիային Նիկոլն էր տիրապետում ու իր շատ նեղ շրջապատը՝ հենց այնպես չակնարկեց  Առաջին նախագահը։ Դա մի թակարդ էր, որ լարեց Նիկոլ Փաշինյանի անձնական տարածքում։ Փորձառու մասնագետի կողմից  թակարդի լարումը անհնար էր որ «զոհին չբռնի»։ Շատ չուշացավ։ Նիկոլ Փաշինյանի անձնական  թերթն այսօր հնչեցրեց այն, ինչին տիրապետում էր Նիկոլ Փաշինյանը։ «Հայկական ժամանակ» թերթը հրապարակեց  հավաստի աղբյուրից տեղեկություններ այն մասին, թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար։

Նիկոլը թակարդն ընկավ հենց իր անձնական տարածքում։ Ընտանեկան թերթի միջոցով տեղեկացրեց այն, ինչին տիրապետում էր։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս չորս տարվա ընթացքում երբևէ չի տարբերվել ադրբեջանական դիրքորոշումից, ակնհայտ է, որ դա նաև հայկական կողմի դիրքորոշումն է։ Եթե տարբեր նախագիծ լիներ, հայկական կողմը որոշակի մանրամասներ կբացահայտեր։ Եթե տարբեր դիրքորոշում լիներ, Նիկոլ Փաշինյանը դրանք կներկայացներ վեհափառին ու երեք նախագահներին՝ ընդհանուր հայտարարի գալու։ Առաջին նախագահը նշում է, որ «նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում»։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին արմատից է «քոքահան անելու»՝ միայն Արցախով ու Հայաստանով չենք պրծնելու։ 


Կարծում եմ արդեն լուծված է այն հարցը, թե ինչ ինֆորմացիայի է տիրապետում Նիկոլ Փաշինյանը և ինչ ուղղորդմամբ է առաջ շարժվելու։ Նրան պետք չի ոչ մի խորհրդատվություն, օգնություն։ Հայաստանի մոբիլիզացիա, ուժերի կենտրոնացում։ Չնայած հենց սկզբից հարված է եղել ուժերի պառակտման, ջախջախման համար, դժվար է։ Ռեզերվային ուժերի գործադրում, երկրորդ շնչառության բացում՝ հանուն փրկության։

Հիշեցնեմ, որ  Նիկոլի անձնական թերթը ՝ «Հայկական ժամանակը», այսօր հրապարակել է հավաստի աղբյուրից տեղեկություններ՝ Ադրբեջանի պահանջների մասին։ Դրանք են․ 


1․ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2․ ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3․ Միջանցք Հայաստանի տարածքով:
4․ Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5․ Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1163 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am