Ինքնաբացարկ է ներկայացրել․ Ուզում էր իշխանությա՞ն հետ կոալիցիա կազմել

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Կիրակի օրը Ալավերդիում կոալիցիոն հուշագիր ստորագրվեց ընտրություններում առաջին տեղը գրաված «Ապրելու երկիր» եւ երրորդ տեղը զբաղեցրած ՀԱԿ-ի միջեւ։ Ավելի ճիշտ` ՀԱԿ-ն իր մեկ մանդատով որոշեց, թե ով պետք է դառնա Ալավերդու քաղաքապետ։ Հիշեցնենք, որ ՔՊ ցուցակը գլխավորում էր պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով «Ապրելու երկրին» հավասար ձայներ է ստացել, եւ ՀԱԿ 1 մանդատից էր կախված, թե ով կունենա «50+1» ձայն, որպեսզի ձեւավորի համայնքային իշխանություն։ Մինչ 2 ուժերի՝ կոալիցիա ձեւավորելը, ՀԱԿ ցուցակը գլխավորած հաշվապահական ընկերության ղեկավար Նորայր Գեւորգյանն ինքնաբացարկ ներկայացրեց:

Նա մեզ խոստովանել էր, թե կուսակցության որոշումն իր սկզբունքներին դեմ է, դրա համար է տեղը զիջում ցուցակի հաջորդ համարին։ Երեկ մենք Գեւորգյանին հարցրինք՝  ուզում էիք իշխանությա՞ն հետ կոալիցիա կազմել։ «Այստեղ խնդիրն իշխանությունը չէ»: Հապա ի՞նչն է։ «Իմ մասնագիտությունը, ես չէի կանխատեսել, որ պետք է երրորդ տեղը լինեմ եւ առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնեմ, իսկ օրենքը դա է պարտադրում՝ առաջին տեղակալի պաշտոնը հասնում է ցուցակի առաջին համարին։ Ես նախընտրեցի իմ մասնագիտությունը»։ Բայց ասել էիք, որ կուսակցության որոշումը չի համընկնում Ձեր սկզբունքներին։ «Ուզո՞ւմ եք անկեղծանամ` այո, ես ազատական գաղափարախոսության կրող եմ, իսկ երբ բացում եք Ռուբեն Վարդանյանի ելույթները, տրամագծորեն հակադրվում են իմ սկզբունքներին, գաղափարներին․ ես չէի կարող դեմ գնալ իմ սկզբունքներին»,- ասաց Գեւորգյանը։

 

դիտվել է 501 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am