Արյունոտ խաղաղության պայմանագիր՝ ազգային ցասումի պայմաններում

Համացանցում երեկ հայտնվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: Ենթադրվում է, որ դրանք բարբարոսությունը կատարվել է սեպտեմբեր 13-14-ը:

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է հայտնվել, որում հայ ռազմագերիներն ակներևաբար մահապատժի են ենթարկվում», - Թվիթերում գրեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն», - շեշտում է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

Ինչպես նկատում ենք, եվրոպացի պաշտոնյան խուսափել է անգամ Ադրբեջան բառն օգտագործել, էլ ուր մնաց՝ ուղղակի դատապարտեր: Այսպես՝ «եթե, ապա»-ով թուրքերը շարունակում են խաղաղության հաստատման քարոզի ներքո՝ մարդասպանություններն ու հանցագործությունները...

Պաշտոնական Երևանն իհարկե արձագանքեց:

Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին, ասված է Արտգործնախարարության հրապարակած հայտարարությունում: «Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին», - նշեց Հայաստանի ԱԳՆ-ն:

Պաշտոնական Երևանը շեշտում է, որ հետամուտ է լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ «Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է», - ասված է հայտարարությունում: «Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար», - նշեց Հայաստանի ԱԳՆ-ն:

Հետաքրքիր է, եթե աշխարհից պահանջում են, իսկ ինչո՞ւ են իրենք գնում-բանակցում բարբարոսների հետ... Այսինքն, աշխարհը պետք է դատապարտի՞ Ադրբեջանին, բայց դուք գնաք թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղության օրակարգ քննարկե՞ք՝ ցեղասպանության պայմաններում...

Որևէ նորություն կա՞ թուրք-ադրբեջանական ձեռագրերում: Սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված որերո՞րդ պատերազմական հանցագործությունն է... Քանի՞ անգամ պետք է արձանագրել, որ Բաքուն շարունակում է «հետևողական հայատյացության քաղաքականությունը»...

Դա նրանց ծրագիրն է, իսկ դուք այդ ծրագրի խաղի կանոնների հետ, այսպես ասած՝ հաշտվել եք, գնում, հանդիպում, բանակցում եք, որպեսի նրանք ձեզ ստիպեն այս, կամ այն քայլին դիմեք, իսկ եթե ոչ՝ կանեն այն, ինչ անում են...

Հայ ժողովուրդը երեկ հերթական շոկը, ցասումը, նվաստացումն էր ապրում, իսկ ճիշտ նույն օրը Ժնևում անցկացվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը դեռ կեսգիշերն անց չէր էլ ավարտվել, ձգվում էր մի քանի ժամ։

Դեռ հանդիպումից առաջ պաշտոնական Երևանը հարկ համարեց արդարանալ. «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով` անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,– ասաց Հունանյանը։

Իսկ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս հանդիպմանը քննարկվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը:
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր՝ արյունոտ տեսարանների ներքո:

Մետաքսյա Շալունց


⚡️Հետևե՛ք հրատապ լուրերին TELEGRAM-ում. https://t.me/HAYELI_am ⬅️

դիտվել է 2463 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am