Քուվեյթի կառավարությունը հրաժարական է տվել
Քուվեյթի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարականի դիմում է ներկայացրել պետության ղեկավարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական KUNA լրատվական գործակալությանը։
Նշվում է, որ կառավարությունը որոշում է ընդունել նաեւ երկրի նոր գումարման Ազգային ժողովի աշխատանքները սկսելու մասին։
