Այս պահին հակառակորդին ի ցույց դնել, որ մենք զենքի հետ կապված խնդիր ունենք, ընդամենը դավաճանություն է.Դավիթ Ջամալյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Սպառազինության թեմային, առհասարակ, շատ մեծ զգուշությամբ պետք է անդրադառնալ, բայց դավադիր իշխանության համար բարոյական տաբուներ չկան, և անգամ զենքի ձեռքբերման թեման կարող է ինչ-ինչ քաղաքական սպեկուլյացիաների վերածվել: Այս կարծիքին է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է զենքի ձեռքբերման շուրջ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների:


«Հերթական հակառուսական հիստերիան բարձրացնելու համար ընտրված թեմա է սա: Ընդ որում՝ լկտի սուտ է այն, որ ադրբեջանական կողմի ճնշմամբ ռուսական կողմը մեզ զենք չի մատակարարում, որովհետև 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ռուսական կողմը մեծ ծավալի սպառազինություն է մատակարարել: Միայն ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի հայտնի հայտարարությունները բավական են ծավալը պատկերացնելու համար: Հետպատերազմյան շրջանում նույնպես եղել են մատակարարումներ: Հիմա ՌԴ-ն իր ամբողջ ռեսուրսն ուղղել է ուկրաինական ճակատ: Այո, միանգամայն հավանական է, որ այս պահին ռուսական կողմը զենք մատակարարելու հետ կապված կարող է ինչ-որ դժվարություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ զենք չի մատակարարելու կամ չի մատակարարում: Եթե անգամ ռուսական կողմի համար այս պահին առկա են խնդիրներ և հիմա չի կարող անհրաժեշտ սպառազինություն տրամադրել, այդ մասին բարձրաձայնելն առնվազն պետության անվտանգությանը մեծագույն հարված հասցնել է նշանակում: Այս պահին հակառակորդին ի ցույց դնել, որ մենք զենքի հետ կապված խնդիր ունենք, ընդամենը մի գնահատական կարող է ստանալ. սա դավաճանություն է, սա պետության անվտանգությանը հասցվող շատ լուրջ հարված է»,-շեշտեց Դավիթ Ջամալյանը:

Վերջինս շեշտեց՝ եթե անգամ այս պահին խնդիրներ կան, չի նշանակում, որ Ռուսաստանը սպառազինությունը չի մատակարարելու. «Անկախ Ադրբեջանի ցանկությունից, այդ մատակարարումները միշտ են եղել: Ադրբեջանական կողմը ռուսական կողմի որոշումների վրա ազդելու հնարավորություն չի ունեցել և հիմա էլ չունի: Եթե մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, դա դեռ չի նշանակում, որ խնդիրները լուծելի չեն: Նախկինում էլ են եղել խնդիրներ սպառազինության մատակարարման ժամկետների հետ կապված, բայց հարցերը լուծվել են՝ առանց դրանք անտեղի հրապարակայնացնելու, որովհետև սպառազինության հետ կապված թեմաների հրապարակայնացումը, բացի թշնամուց, որևէ մեկին ձեռնտու չէ»:


Մյուս կողմից՝ Դավիթ Ջամալ յանը նշում է, որ այս պահին Իրանից զենք ձեռք բերելու հնարավորություն կա. «Իրանից զենք ձեռք չեն բերում, որովհետև կրիտիկական կախվածություն ունեն իրենց արևմտյան տերերից: Նրանք ամեն ինչ կարող են իրենց թույլ տալ, բացի Իրանի հետ ծավալուն համագործակցությունից: Առհասարակ ցանկացած ստորություն իր բացատրությունն ունի: Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության չգնալը ստորություն է, պետական անվտանգությանը հասցվող մեծագույն հարված: Սրանք իշխանության են բերվել հենց Ռուսաստանի ու Իրանի դեմ շատ ընդգծված պրոարևմտյան քաղաքականություն տանելու համար: Իրականում զենք կարելի է ձեռք բերել ցանկացած տեղից, բայց առանց հակադրելու: Ասում են, իբր, ԱՄՆ-ից զենք պետք է ձեռք բերեն, ինչը դեռ մեծ հարց է:

Բայց, ամեն դեպքում, եթե դուք ԱՄՆ-ից զենք ձեռք եք բերում ՌԴ-ին հակադրվելու տրամաբանությամբ, դուք անվտանգության խնդիր չեք լուծում, դուք ավելի եք խորացնում առկա խնդիրները: Եթե զենքը ձեռք է բերվում առանց հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ առաջացնելու, որևէ խնդիր չկա, բայց հարցն այն է, որ սա արվում է դաշնակից Ռուսաստանին հակադրվելու մոլուցքի, հակառուսական տրամադրություններ տարածելու տրամաբանությամբ, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու»:

Դավիթ Ջամալյանի խոսքով, եթե անգամ Հնդկաստանից զենք ձեռք բերելու պայմանավորվածություն կա, որի մասին գրել էր The Economic Times-ը, այդ մասին աղմուկ բարձրացնելը այդ գործընթացի վերջը դնել է նշանակում. «Թեպետ Հնդկաստանը ինքնուրույն դերակատար է, բայց Հնդկաստանի վրա Թուրքիան, հավաքական Արևմուտքը կարող են ինչ-ինչ ճնշումներ բանեցնել: Մեծ հաշվով, երբ զենքի թեման PR-ի, այս պահին հակառուսական տրամադրությունները խորացնելու համար էլի առաջին պլան է բերվում, դրանով մեծ հարված են հասցնում գործընթացին: Ադրբեջանը, Թուրքիան ու հավաքական Արևմուտքն անելու են ամեն հնարավորը, որ այդ գործարքը իրականություն չդառնա:

Շատ լավ կլինի, որ Հնդկաստանից կարողանանք զենք ձեռք բերել, բայց եթե այն էլի արվելու է հակադրվելու տրամաբանությամբ, մեծ վնաս է հասցնելու մեր անվտանգությանը, որովհետև հայ-ռուսական՝ նաև ռազմատեխնիկական կողմին այլընտրանք չկա: Եվ խնդիրը միայն զենք ձեռք բերելը չէ. ՌԴից այն ձեռք ենք բերում մատչելի գներով, շատ դեպքերում՝ անվճար: Եվ հարց է, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, մինչդեռ ՌԴ-ից ստացել ենք այն, ինչ ուզել ենք, ու երբևէ խնդիր չի եղել: Ավելին ասեմ՝ խնդիրը միայն զենք ձեռք բերելը չէ, այն տեղ հասցնելը ևս մեծ խնդիր է: Այդ մասին բարձրաձայնելով՝ նաև զենքը տեղ հասցնելու առումով է խնդիր ստեղծվում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Աղերսում եմ կարգալույծ անել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսին․ Սամվել դպիր Փաշինյանն իրա զոմբիների համար ա սրտիկ ուղարկում․ Հարցում (video) Մասյացոտնի թեմում Հայր Ռուբենի գլխավորությամբ երգում են հոգևորականներն ու աշխարհիկ անդամները (video) Վթարային ջրանջատում՝ Րաֆֆու փողոցում «Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, թեմաներ կլինեն»․ մանրամասներ՝ Փաշինյանի «պատարագներից» #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է Նիկոլը «հոգեվարքի» մեջ․ նա գիտի՝ վտանգը որտեղից է գալու․ Հայկ Նահապետյան (video) Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Վստահաբար նախընտրական փուլի համար իշխանությունն ունի պատրաստած ներքին պառակտման նոր սցենարներ Ասենք նրանից, թե ինչի վրա է զայրանում կամ ուրախանում ժողովուրդը, կարողանու՞մ են արդյոք «կտեր» տալ Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում․ Թրամփ Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3,000 մարդու անուն Ռուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Արմավիրի մարզպետը խոստովանում է՝ Փաշինյանի պատարագին ավտոբուսներով մարդ է տարել (video) Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել է 3 ավտոմեքենա․ կա 2 տուժած Միքայել Սրբազանի պատգամով Յոթ Վերքում աննախադեպ տոնվեց Սուրբ Սարգիսը (video) Հայաստանում սպասվում են տեղումներ՝ ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Երբեք չէինք կարող պատկերացնել. ՀԱԵ-ի պաշտպանության հարցը կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է. Արամ Վարդևանյան Աշխատում է նաև Իրան-ԱՄՆ ուղիղ և անուղղակի դիվանագիտական շփումների խողովակը. Վարդան Ոսկանյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի ծննդատանը, Դնեպրոպետրովսկում 17 զոհ կա Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է «Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին Աշխատանք է տարվում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը ՀՀ-ում կազմակերպելու նպատակով Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են ԱՄՆ-Իրան հանդիպման ուղղությամբ․ Axios
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am