Մասնակի զորահավաքի մասնակիցներն առաջին անգամ ժամանել են հատուկ գործողության գոտի
Ռուսաստանում հայտարարված մասնակի զորակոչի շրջանակում առաջին զինծառայողները ժամանել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն:
Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիացիան:
«Նրանք այժմ մարտական պատրաստության ինտենսիվ կուրս են անցնում, որը հաշվի է առնում վերջին ամիսների մարտերի փորձը», - ասված է հայտարարության մեջ:
