ՔՊ-ի հետ փակ նիստին Փաշինյանը ցիտել է Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով էր գնացել՝ թիմակիցների՝ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպելու եւ հաշվետվություն ներկայացնելու արեւմտյան գործընկերների հետ իր վերջին բանակցությունների, այցերի վերաբերյալ։ Նա իր հետ խորհրդարան է տարել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ անկուսակցական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով, ի դեպ, ինչպես մեզ փոխանցեցին, հանդիպմանը մասնակցել է դիտորդի կարգավիճակով, երբեմն-երբեմն միայն Փաշինյանին ինչ-ինչ հարցերի վերաբերյալ հուշումներ անելով։

Վարչապետը նախ թիմակիցներին է ներկայացրել Հայաստանում առկա իրավիճակը եւ արտաքին կենտրոնների դիրքորոշումները՝ արձանագրելով, որ բարդ եւ պայթյունավտանգ ժամանակներ ենք ապրում։ Եվ ամենակարեւորը՝ հիասթափեցրել է նրանց, ովքեր մեծամեծ հույսեր էին կապում Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի հետ՝ ակնկալելով վերջիններիս աջակցությունը, ինչն էլ թույլ կտար վերջնականապես դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ մաս կազմել արեւմտյան աշխարհին։

Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է, որ արեւմտյան պաշտոնյաներն ավելի կտրուկ հայտարարություններ են անում, քան հակված են նույնպիսի քայլեր անելու։ Խոստովանել է՝ դիցուք, մեր ակնկալիքները հիմնականում զենքի ու Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների տեսքով են, սակայն վերջինն անիրատեսական է, իսկ Հայաստանին զենք վաճառելու ԱՄՆ-ի պատրաստակամությունն էլ անորոշ է․ եթե լավագույն դեպքում գործընթացը հաջողությամբ պսակվի, ապա դա երկարատեւ պրոցես է, իսկ ժամանակը մեր օգտին չի աշխատում։

Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ պետք է կրկին ինքնամոռաց նետվենք Ռուսաստանի գիրկը եւ ենթարկվենք նրա կամայականություններին՝ ասել է Փաշինյանն ու այս համատեքստում ցիտել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով, որ անգամ նրա պես ռուսամոլն է բարձրաձայնում ՌԴ-ի՝ մեր նկատմամբ պարտավորությունների թերացման մասին։ Ավելի ուշ՝ մեկ ուրիշ դրվագով էլ մեջբերել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ կրկին Ռուսաստանի դիրքերի թուլացման հետ կապված։ Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտ է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել եւ չվախենալ դրանից․ եթե պետք է, քննադատել ՌԴ-ին, եթե չօգնեն՝ Արեւմուտքին։

ՔՊ-ի արեւմտամետներն առիթը բաց չեն թողել՝ ընդվզելու Փաշինյանի դեմ։ Իհարկե, դա արել են հարցադրումների տեսքով․ իսկ գուցե ԱՄՆ-ն պահանջում է, որ դո՞ւրս գանք ՀԱՊԿ-ից, եւ դա՞ է մեզ աջակցելու նախապայմանը՝ ասել են նրանք։ Սակայն Փաշինյանը պատասխանել է, որ նման հրապարակային պահանջ չի ներկայացվում, գուցե ակնարկներ արվում են, բայց դրանց պետք չէ շատ լուրջ վերաբերվել, քանի որ, չնայած այդ կառույցի անգործությանը, ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է շատ ծանր հետեւանքների հանգեցնել։

Ներկաները Փաշինյանի «մանթրաժ» վիճակից հասկացել են, որ իրավիճակն իսկապես ծանր է, եւ լարախաղացությամբ այսքան տարի գոյատեւած վարչապետն անգամ մոլորված է։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Փաշինյանն ասել է՝ կողմերի դիրքորոշումը չի փոխվել, Արեւմուտքը կրկին պահանջում է անհապաղ ստորագրել պայմանագիրը՝ հրաժարվելով Արցախից եւ ճանապարհների ապաշրջափակման մասին պայմանավորվածությամբ, իսկ «Մեղրիի միջանցք» կամ «ճանապարհ» կոչվածը կլինի հայկական վերահսկողության ներքո։ Ռուսաստանը հնարավորինս փորձում է ձգել պայմանագրի ստորագրումը, քանի որ դրանով կկորցնի Արցախում վերահսկողությունը։ Կամ էլ՝ եթե ստորագրվի, ապա պայմանագրում նշվի, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցություններին, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 486 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ Խայտառակ մանրամասներ․ քանի դիվերսանտ է ներթափանցել Հայաստան ու ինչ ճանապարհով․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը Հայաստանում է․ Ալիևի խիստ հայտարարությունը չուշացավ․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am