«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոչ մի կերպ չմեկնաբանեց հարցը՝ կա արդյոք արգելք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցում։
Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին՝ խորհրդարանում, երեկ էլ ՀՀ կառավարության նիստում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Նա ասաց, որ անգամ դաշնակիցները զենքի մասով իրենց խոստումները չեն կատարում: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում:
«Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»:
Վարչապետի այս հայտարարության մասով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՌԴ ն թույլ չի տալիս, որ Հայաստանը զենք գնի։ Նա սկզբում նշեց. «Ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»։ Մեր ճշտող հարցին՝ ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում, փաստորեն, նա նշեց. «Առանց մեկնաբանության»։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը