Ուղիղ սպառնալիքներ Մոսկվայից՝ Երևանին. Պուտին-Փաշինյան հարաբերությունների պատմական մինիմումը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, և ուղղակի ասել է, որ գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով:

«Մենք հանդես ենք գալիս երեք երկրների միջև կնքված հայտարարությունների լիարժեք և անխափան կատարման օգտին: Այնտեղ կա և՛ տեսություն, և գործնական աշխատանք: Կատարվածի արձանագրում և ապագայի ծրագրեր: Դրանով իսկ դրանք հանդիսանում են իրական և ոչ թե երևակայական ճանապարհային քարտեզ»,- ասել է Զախարովան: Նա նշել է, որ քիչ չեն քաղաքական ու հանրային գործիչները, որոնք ցանկանում են փոխել պայմանավորվածություններն այլ գաղափարներով: «Նրանք խոստանում են շատ բան, բայց արդյունքներ չկան»,- ըստ aravot.am-ի, ասել է նա:

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանում քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները չեն նպաստում փոխադարձաբար ընդունելի լուծումներ որոնելուն: «Դրանից շատ օգուտ չկա: Իմաստն այլ է: Երևանում այսօր Զասը Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ մոնիթորինգի արդյունքները: Մինչ այդ հաշվետվություն էր ներկայացվել ՀԱՊԿ մշտական խորհրդի շրջանակում: Փորձագետների առաքելությունը տեղում ծանոթացել է իրավիճակին»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ որոշելով զորամիավորում չուղարկել ՀԱՊԿ զորավարժություններին՝ Հայաստանը, թերևս, առաջնորդվել է իր ընթացիկ խնդիրներով: Ըստ նրա՝ դա հանրապետության ինքնիշխան իրավունքն է: Միաժամանակ, Զախարովան նշել է, որ Մոսկվան ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ գործակցությունը գնահատում է որպես բեղմնավոր, արդյունավետ, իսկ ՀԱՊԿ-ում նրա նախագահությունը համընկել է առանձնահատուկ սպառնալիքների հետ: «Գագաթնաժողովը կամփոփի 20 տարվա արդյունքները և կուրվագծի հետագա գործակցության հեռանկարները»,- ասել է նա:

Այնուհետև, Զախարովան թեթև անցում է կատարել արտաքին ուժերի թեմային…
Ռուսաստանը նկատում է արտատարածաշրջանային դերակատարների կողմից փորձեր՝ Ուկրաինայում անկայուն իրավիճակը փոխադրել հետխորհրդային տարածության այլ հատված, մասնավորապես Հարավային Կովկաս: «Այո, մենք տեսնում ենք, որ մի շարք արտատարածաշրջանային դերակատարներ փորձեցին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների հարցում դափնիները: Մենք ագահ չենք, պատրաստ ենք կիսվել»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ նույն ուժերի կողմից նկատվում է միտում՝ սեպ խրել 2020թ. աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունների գործում: Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավականն է: Ընդ որում, ըստ Զախարովայի, կարևոր է այդ պայմանավորվածությունների կատարումը բոլոր ուղղություններով՝ հաղորդակցությունների բացում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում: «Իր կողմից մեր երկիրը Բաքվի ու Երևանի հետ շփումներում շարունակում է եռանդուն ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր ձեռնարկվում է նաև ՀԱՊԿ գծով»,- ասել է Զախարովան:

Եթե երկու բառով, ոչ դիվանագիտական բառապաշարի վերածենք Զախարովայի երեկվա հայտարարությունները, ապա կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները հասել են հրապարակային քննադատությունների դաշտ:

Հայաստանի անհեռատես իշխանությունների կողմից Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատություններին ի պատասխան՝ Մոսկվան արդեն բացում է «խաղաքարտերը»՝ ցույց տալով, որ Փաշինյանի իշխանության կողմից Արևմուտքի հետ պայմանավորվածությունները, մեղմ ասած՝ անընդունելի են համարում:

Փաշինյան-Պուտին փոխհարաբերություններն, այսպիսով, հասել են պատմական մինիմումին. Փաշինյանն ակնարկում է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք չի տալիս, չի կատարում ՀՀ ինքնիշխանության պաշտպանության առումով դաշնակցային պարտավորություններ, ՀԱՊԿ-ն անգործության է մատնված, իսկ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը ուղղակի հակադարձում է, որ թույլ չեն տա արտաքին այլ ուժերի խառնվեն Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման գործընթացում, ավելին՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ չեն կարող տեղակայվել:

Փաշինյանին կարելի է շնորհավորել, քանզի թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարդ իրավիճակին գումարեց նաև մեկ՝ առավել գլոբալ խնդիր, որն ուղղակի վերաբերում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները գրեթե մոտեցել են կաթվածահարության մակարդակի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5772 անգամ
Լրահոս
«Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video) Վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է Թեժ իրավիճակ․ ոստիկանությունը խոչընդոտում է, թույլ չեն տալիս՝ մեր ակցիայով քայլերթ անենք (video) «Մի ադրբեջանցի զինվոր «չմո» սարքեց․․․ Նիկոլի իշխանությունը հենց հիմա թելից է կախված»․ Սուրենյանց (video) Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video) Մեծ թվով ոստիկաններ են բերել․․․ թույլ չեն տալիս՝ մեր երիտասարդները բարձրանան․ բնապահպաններ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am