Պուտինը կարևոր հայտարարություն կանի
ՌԴ Պետական դումայի պատգամավորներին հրավիրել են Կրեմլ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք միջոցառմանը մասնակցելու համար:
Երկրի ղեկավարի հետ հանդիպումը նախատեսված է վաղը:
Ինչպես հաղորդվում է՝ Ուկրաինայի չորս շրջաններում անցկացված պրոռուսական «հանրաքվեներից» հետո, այդ տարածաշրջանների ղեկավարները ժամանել են Մոսկվա:
Սպասվում է, որ նրանց ու Պուտինի մասնակցությամբ կայանալիք միջոցառման ժամանակ պաշտոնապես կհայտարարվի այդ տարածքների միավորումը Ռուսաստանի կազմում:
