Փաշինյանը Նաիրի Հոխիկյանի նկատմամբ վարվեց այնպես, ինչպես 1995-ին ԵՊՀ ղեկավարությունը վարվեց իր իսկ հետ

Ինչպես բոլորդ գիտեք, 1995 թվականին Նիկոլ Փաշինյանը հեռացվեց Պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից միայն այն պատճառով, որ նա քննադատում էր ԵՊՀ ղեկավարությանը։ Փաշինյանը միշտ հպարտացել է իր կենսագրության այս էջով՝ դրանով իսկ ցույց տալով իր, իբր արդարամիտ էությունը՝ ցույց տալով, որ իբր իր համար կարևոր է ոչ թե ԵՊՀ դիպլոմը, այլ անարդարության վերաբերյալ դիրքորոշման դրսեւորումը։

Նկատենք, որ ժամանակին Փաշինյանին հաջողվեց հնարավորինս կապիտալացնել իր այս քայլը, այնպես ինչպես այսօր նա փորձում է կապիտալացնել իր՝ իբրև «ժողովրդավարական էությունը», մինչդեռ բոլորս էլ գիտենք նրա իրական էությունը։ Սա մի մարդ է, ով յուրացրել է իշխանության բոլոր ինստիտուտները և այսօր փորձում է իր վերահսկողության տակ առնել դատական ​​համակարգը, ինչն ամենևին էլ չի խոսում իր իբր «ժողովրդավարական էության» մասին։

Սակայն նա անհանդուրժող է ոչ միայն քաղաքական «մակրոմակարդակում», այլեւ անհանդուրժողականություն է ցուցաբերում նույնիսկ ամենափոքր հարցերում, օրինակ՝ այսօր հայտնի դարձավ, որ ուսումնական տարվա սկզբին ԵՊՀ-ն, նույն ԵՊՀ-ն, որը ժամանակին հեռացրեց Փաշինյանին, նոր պայմանագիր չի կնքել Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդող լրագրող Նաիրի Հոխիկյանիի հետ։

Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ մանր էություն ունի Նիկոլ Փաշինյանը, և որ նա իր կառավարման անցած 4 տարիների ընթացքում ապացուցեց, որ իր քաղաքականությունը ոչ միայն չի տարբերվում նախորդ իշխանությունների օրոք իրականացված քաղաքականությունից, որը պարունակում էր բազում խայտառակ երևույթներ, այլ ընդհակառակը՝ մոտենում է խորհրդային պարտոկրատիայի ամենաանընդունելի գործելաոճին։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 679 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am