Իրավիճակի գնահատականում միակարծիք են, լուծումների հարցում՝ տարակարծիք

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ներկա պահին Հայաստանի համար ստեղծված կացությունն այնքան ծանր է, որ նույնիսկ հավել յալ բնորոշումների ու որակումների կարիք չկա։ Եվ այն հարցադրումը, թե ի վերջո առկա պայմաններում ինչ ելքեր են հնարավոր, դարձել է հանրությանը մտահագող առաջնահերթ հարցը, որը առանձին կուսակցության կամ գործիչների հարց չէ, այլ համազգային նշանակություն ունեցող խնդիր։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ սեպտեմբերի 22-ին Կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հանդիպումը։

Ըստ երևույթին, հանդիպման արդյունքում նախագահները կոնկրետ որոշումների չէին հանգել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու մասով, դրա համար էլ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ որոշվել է շարունակել հանդիպումները։ Իսկ այս իրողությունը փաստում է այն մասին, որ առկա իրավիճակից ելքեր փնտրելու հարցում նախագահների տեսակետները չեն համընկել, կամ էլ նրանք բավարարվել են ուղղակի իրենց մոտեցումները ներկայացնելով։

Իհարկե, պետք չէր ակնկալել, որ նախագահները միևնույն մոտեցումները պետք է ունենային, և թերևս հանդիպումները նրա համար են, որ քննարկումներ տեղի ունենան և ռացիոնալ որոշումներ ընդունվեն։ Այնուամենայնիվ, ելնելով նախագահների հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունից՝ կարելի էր ենթադրել, որ քննարկման բովանդակությունը կոնֆիդենցիալ է, բայց հանդիպումից մի քանի օր հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց, որտեղ ներկայացրեց իր առանցքային դիրքորոշումը, ապա դրան հետևեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծավալուն ասուլիսը։ Երկու նախագահներն էլ նշեցին, որ պայմանավորվածություն կա մանրամասներ չհրապարակել, բայց ՏերՊետրոսյանը որոշել էր ոչ ամբողջական, բայց որոշակի գաղտնազերծումներ անել: Հարցազրույցի ժամանակ Տեր-Պետրոսյանը կարդաց իր առաջարկած հայտարարության տեքստը և նշեց, որ նախագահների հետ հանդիպման ժամանակ դրա փոխարեն անցել է հայտարարության երկրորդ տարբերակը։ Սակայն երեկվա իր ասուլիսի ժամանակ Քոչարյանը հերքեց, թե հանդիպման ժամանակ երկու հայտարարություններ են քննարկվել, ապա ընդգծեց, թե միգուցե առաջին նախագահն իր հայտարարության տեքստի բովանդակությունը փորձել է որպես տեսակետ արտահայտել։ Ինչևէ, եթե անդրադառնանք նախագահների մոտեցումների բովանդակային կողմին, ապա պետք է նշենք մի քանի հիմնական կետեր, ընդ որում՝ առանցքային:

Նախ՝ Տեր-Պետրոսյանի մոտեցումներում անմիջապես նկատվում է հոռետեսական նոտա. ինչպես 1997 թվականին իր գրած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում, այնպես էլ հիմա նա ընտրությունը ներկայացնում է վատի ու վատթարագույնի միջև։ Ընդ որում, ՏերՊետրոսյանը ներկայացնում է, թե իրավիճակից ելք չկա, միակ տարբերակը կապիտուլյացիայի ստորագրումն է, այսինքն՝ ըստ առաջին նախագահի, ով էլ լինի իշխանության, նույն կապիտուլ յացիոն փաստաթուղթն է ստորագրելու, և միգուցե նաև ավելի վատ պայմաններով փաստաթուղթ։

Թեպետ, մյուս կողմից, Տեր-Պետրոսյանը հակասում է ինքն իրեն՝ հայտարարելով, թե իրենք տեղյակ չեն՝ ինչ պայմաններով փաստաթուղթ է դրված սեղանին, ընդհանրապես չեն տիրապետում բանակցային գործընթացում շոշափվող պայմաններին, միևնույն ժամանակ խոսելով կոնկրետ ստորագրվելիք փաստաթղթերի վատի ու վատթարագույնի ընտրության մասին։ Ընդ որում, իշխանությունների հետ ընդդիմության երկխոսելու և միասնականորեն հայկական կողմի համար ամենից նվազ վատ պայմանները նախատեսող փաստաթուղթն ընտրելու իր առաջարկով նա, ըստ էության, առաջարկում է, որ բոլորով պատասխանատվություն վերցնեն կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրման համար կամ լեգիտիմացնեն կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումը։ Ի հակադրություն նման մոտեցման, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի շեշտադրումներն այլ էին։

Նրա խոսքով, կապիտուլ յացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, այլ հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք, իսկ կոնսոլիդացիան անհրաժեշտ է լուծումների շուրջ, որը պետք է ծառայի ժողովրդին հաղթանակի մղելու գործին։ Այլ կերպ ասած՝ երկրորդ նախագահը ոչ միայն չի կիսում Տեր-Պետրոսյանի հոռետեսական մոտեցումները, այլև պայքարի շարունակման կողմնակից է՝ նշելով, որ անհույս վիճակներ չկան, դռները բացվում են պայքարողի առջև։ Եվ պատահական չէ, որ նա բերեց 1992 թվականին տեղի ունեցածի օրինակը, երբ թվում էր, թե այլև հույս չկա, Արցախը կորսված է։ Միաժամանակ, հետաքրքրական է, որ առաջին նախագահի հարցազրույցում որպես իրավիճակի հանգուցալուծման տարբերակ միութենական պետության մեջ մտնելու քողարկված ակնարկներ կային։

Ավելի ստույգ, Լևոն ՏերՊետրոսյանը, Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմում գտնվելու տարիները հատկապես խաղաղության և զարգացման ասպեկտով «ոսկե դարաշրջան» համարելով, «ձեռքի հետ» միութենական պետության քարոզչություն է իրականացնում՝ հող նախապատրաստելով նրա համար, որ եթե վերոնշյալ «նախագիծը» ուղղակիորեն վերաբերի նաև Հայաստանին, այսինքն՝ նաև մեզ առաջարկվի, հանրությունը որոշակիորեն պատրաստ լինի դրան և ընդդիմացողների թիվը մեծ չլինի: Բայց այն հարցը, թե ներկայումս Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին, երբ ՌԴ-ի ողջ ուշադրությունը կենտրոնացած է այդ ուղղությամբ, միութենական պետության կազմ մտնելու ցանկություն արտահայտելով՝ Հայաստանն ինչքանով կկարողանա խուսափել հետագա կորուստներից, առանձին քննարկման թեմա է։

Այս հարցի հետ կապված երկրորդ նախագահը նշեց, որ չի կարծում, թե այս պահին ճիշտ է միութենական պետության կազմում լինել՝ ըստ էության նկատի ունենալով Ռուսաստանի համար ստեղծված ծանր աշխարհաքաղաքական իրադրությունը։ Եվ չնայած որ Քոչարյանը հայտարարեց տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր գործընկերների հետ ակտիվ աշխատելու, կոմպլեմենտար քաղաքականությունը շարունակելու մասին, այնուամենայնիվ, մատնանշեց այս պահին Հայաստանի համար ամենակարևոր արտաքին քաղաքական ուղղությունը։ Այն վերաբերում է Իրանի հետ հարաբերությունների խորացմանը, իրավապայմանագրային բազայի ստեղծմանը և, ինչու չէ, նաև համատեղ զորավարժությունների անցկացմանը։

Իսկ այս մոտեցումը ելնում է այն կանխադրույթից, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջած միջանցքը առաջին հերթին հակասում է Հայաստանի և Իրանի շահերին, իսկ Թեհրանից միջանցքի հնարավոր վտանգը կանխելու ուղղությամբ կոնկրետ ուղերձներ են հղվում։ Այնուհանդերձ, հետաքրքրական է, որ առաջին և երկրորդ նախագահների հիմնական մոտեցումների չհամընկնելու հետ մեկտեղ, նրանք երկուսն էլ մի հարցում միակարծիք էին, ինչի մասին և նշեցին. խոսքը երկրի ծանրագույն վիճակի գնահատականի մասին է: Մյուս կողմից՝ նրանք հույս հայտնեցին, որ Կաթողիկոսի նախաձեռնած ֆորմատով հանդիպումները կշարունակվեն։

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրության, երբ հայտարարություն տարածեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ մասնավորաբար նշելով. «Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am