Թուրքական խորամանկ վտանգի խորքերը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է հայ-ադրբեջանական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»։

Նախագահական նստավայրում Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ կայացած նիստից հետո խորհուրդը կրկին վճռական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, պնդելով, թե Բաքուն մեծ ջանքեր է գործադրում կայուն խաղաղության հասնելու համար։ «Բոլոր երկրները, հատկապես՝ տարածաշրջանի պետությունները, պետք է անկեղծ նպաստեն խնդրի կարգավորմանը, ոչ թե թեժացմանը», - հայտարարել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն՝ առանց հավելյալ մանրամասների։

Թուրքական կեղծավորությունը՝ գործողությունների մեջ, այլ կերպ ասած, թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, սակայն Անկարան հորդորում է՝ «տարածաշրջանի երկրներին» անկեղծ «նպաստեն խնդրի կարգավորմանը, ոչ թե թեժացմանը»...

Ինչպես ասում են, խոսքերն՝ ավելորդ են:

Ինչ էր ասում Էրդողանը՝ սեպտեմբերի նոր բախումներից ընդամենը մեկ շաբաթ անց՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի ընթացքում...

Անկարան հավատում է, որ չնայած վերջին արյունալի բախումներին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է համապարփակ խաղաղություն հաստատել: «Չնայած վերջին օրերին տեղի ունեցած բախումները ստվերում են ստեղծված լավ մթնոլորտը, հավատում ենք, որ երկու երկրների միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է: Մշտապես շարունակելու ենք լինել մեր ադրբեջանցի եղբայրների կողքին իրենց իրավունքների և ապագայի կառուցման համար մղած պայքարում», - ասել է Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով, թե Անկարան աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նա միևնույն ժամանակ շեշտել է` Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին կլինի։

Թեև անցած տարեվերջից Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, սակայն այս թեմային Թուրքիայի նախագահը որևէ կերպ չի անդրադարձել։ Փոխարենը նա խոսեց թուրք - հունական լարվածությունից ու հայտարարել՝ Թուրքիան ակնկալում է, որ Հունաստանը կդադարի սադրանքներ հրահրելուց և կարձագանքի Անկարայի՝ համերաշխության ու գործակցության կոչերին։ «Նրանք, որ տարածաշրջանում բռնել են ուժի ցուցադրման ճանապարհը՝ չնայած նրանց քաղաքական ու ռազմական մակարդակը երբեք համապատասխան չէ մեր երկրին, իրենք իրենց դնում են ծիծաղելի դրության մեջ», - հայտարարել է Էրդողանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում է ուղղված այս ակնարկը։

Երեկ, ինչպես հայտնի է, հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Ընդգծվել է, որ հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ վերականգնման և վերակառուցման, ծառայում են տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող թեմաները, ինչպես նաև Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Նույն օրը Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հարցեր։ Ռուսական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրությամբ հանդես չի եկել:

Ընդամենը 3 օր առաջ էլ հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները, որի ընթացքում քննարկել էին տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ռազմական համագործակցության հեռանկարը: «Զաքիր Հասանովը Հուլուսի Աքարին ներկայացրել է հայկական կողմի վերջին սադրանքներից հետո ադրբեջանական բանակի ձեռնարկած վճռական գործողությունները, ինչպես նաև բանակաշինության ուղղությամբ իրականացվող քայլերը», - հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, Հուլուսի Աքարը հատուկ ընդգծել է, որ «Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և միշտ կլինի նրա կողքին»: Նույն օրն, ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն էր անցկացրել Կենտրոնական հրամանատարական կետում և հրամայել ենթականերին «ցանկացած պահի պատրաստ լինել Հայաստանի զինված ուժերի սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2284 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am