Պուտինի ժեստերն աշխարհին ու մերձավորներին

Օգոստոսի 4-ին Բուրյաթիայում անցկացված հեռուստակամրջի ընթացքում տեղացիներից մեկն ասել է, թե ժողովուրդը պահանջում է, որ Վլադիմիր Պուտինը առաջադրվի 2018 թվականին անցկացվելիք Ռուսաստանի նախագահական ընտրություններին: «Լավ, կմտածեմ, շնորհակալություն», - պատասխանել է Պուտինը: Նա Բուրյաթիա է մեկնել լուծելու անտառային հրդեհների խնդիրը: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը 2000-ից նախագահի և մեկ շրջան վարչապետի պաշտոնում ղեկավարում է Ռուսաստանը: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին չի կարող առաջադրվել, որովհետև դատվածություն ունի: Նավալնին դա համարում է շինծու գործ՝ իր առաջադրումը կասեցնելու նպատակով: Մինչ օրս Պուտինը հստակ պատասխան չի տալիս իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցերին: Այժմ էլ, «կմտածի», ասելով` Պուտինը պահում է ինտրիգը: Մանավանդ հիմա, երբ լարվել են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները Պուտինը կարող է հասկացնել տալ Արևմուտքին, որ դեռ երկար ժամանակ պետք է ստիպված լինեն իր հետ հաշվի նստել և պետք է իր հետ «լեզու գտնեն»: Իսկ այժմ Պուտինը փորձում է նախկին խորհրդային հանրապետություններում` ազդեցության ամրապնդման քայլերը: Օգոստոսի 8-ին` ռուս-վրացական հնգօրյա պատերազմի մեկնարկի 9-րդ տարելիցի օրը նա կժամանի Աբխազիա: Այս մասին մոսկովյան РБК հեռուստաընկերությանը հաղորդել են ռուսաստանցի և աբխազ առնվազն հինգ պաշտոնյաներ` չցանկանալով բացահայտել իրենց ինքնությունը: Ռուսաստանյան լրատվամիջոցի տեղեկություններով՝ Պուտինն իր կարճատև այցի ընթացքում բանակցություններ կանցկացնի Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ: Ինչպես և կարելի էր ենթադրել, Ռուսաստանի նախագահի այցի մասին տեղեկությունները դժգոհության ալիք բարձրացրեցին Վրաստանում: Սառեցված հակամարտությունների լուծմամբ զբաղվող թիվ մեկ պաշտոնյան` Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին նշում էր. - «Սրանք սադրիչ գործողություններ են: Այս այցը հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել: Այն տեղավորվում է այսօր ստեղծված ընդհանուր պատկերի մեջ` դա շարունակական սադրանք է: Սա Ռուսաստանի կողմից մեր տարածքների ֆիզիկական բռնակցման փորձ է»։ Որոշ գնահատականների համաձայն, Պուտինի այցը Աբխազիա Մոսկվայի պատասխանն է Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին և Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի թբիլիսյան այցին: «Ես գրգռվածության որևէ պատճառ չեմ տեսնում, քանի որ մեր գործողությունները որևէ մեկի դեմ ուղղված չեն: Մեզ համար ամենակարևոր խնդիրը մեր պաշտպանական կարողությունների ամրապնդումն է: Այդ իսկ պատճառով, այլ պետությունների պաշտոնյաների այսպես կոչված այցերը մեր օկուպացված տարածքներ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են հանդիսանում», նշեց Վրաստանի Պնախարար Լևան Իզորիան: Վրացական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Պուտինի առաջիկա այցը Աբխազիա պաշտոնական Թբիլիսիի ձախողված դիվանագիտության հետևանքն է: «Պուտինի այցը օկուպացված Աբխազիա սադրանք է: Շատ կարևոր է, որպեսզի Վրաստանի կառավարությունն ակտիվացնի միջազգային դիվանագիտության ներգրավվածությունն այս խնդրում: «Վրացական երազանք» կուսակցության ձևավորած կառավարությունը նման քայլերից խուսափում է», - նշում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժման խորհրդարանական խմբակցության քարտուղար Թինաթին Բոկուչավան: 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Վրաստանը խաղաղ, կառուցողական ճանապարհով կձգտի Ռուսաստանի հետ կոնֆլիկտի քաղաքական կարգավորման, նշել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանրապետության կառավարության նիստի ժամանակ։ «Վրաստանն անում է ամեն բան, որպեսզի միջազգային ռազմավարական գործընկերների աջակցությամբ և խաղաղ, կառուցողական ռեժիմով հասնի Ռուսաստանի հետ կոնֆլիկտի քաղաքական կարգավորման»,-ասել է վարչապետը։ Նա նշել է, որ «Վրաստանի խաղաղ միավորումը հանդիսանում է երկրի գլխավոր հանձնարարություն»։ «Ես կասկած չունեմ այդ նպատակին հաջողությամբ և խաղաղությամբ հասնելու հարցում»,-ընդգծել է Կվիրիկաշվիլին։ Միևնույն ժամանակ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ռուս բարձրաստիճան անձանց այցերը Աբխազիա հանդիսանում են Վրաստանից այդ տարածաշրջանի բռնի անջատումն օրինականացնելու փորձերի շարունակություն։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am