Սպասելով Պուտինի խոսքին

Ռուսաստան-Միացյալ Նահանգներ լարվածության նոր փուլ է սկսվել, որը կարող է ազդել անգամ այն հարցերի վրա, որտեղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համատեղ էին աշխատում, դրանցից է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանն ու ԱՄՆ-ն` այս լարվածության ֆոնին կարող են չշփվեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, և գերադասեն առանձին աշխատել կողմերի հետ աշխատել: Եթե ավելի խորքային դիտարկենք` Արևմուտք - Ռուսաստան հարաբերությունների լարումը, ՌԴ-ԱՄՆ փոխադարձ պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Ընդ որում` Ռուսաստան-ԱՄՆ լարվածությունը առաջիկայում կարող է է՛լ ավելի խորանալ, դա կուղեկցվի փոխադարձ նոր պատժամիջոցներով, փոխադարձ քննադատություններով: Ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի Հայաստանը` ռուս-ամերիկյան հարաբերություններում այս նոր ու բարդ փուլում: Այս հարցի պատասխանը, թերևս, այս փուլում մեկն է` չդառնալ կողմ, պահպանելով երկու կողմի հետ էլ ՀՀ շահերից բխող քաղաքականություն ու չհակադրել այդ հարաբերությունները: Դա Հայաստանը կարող է անել: Երբ հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին գործում` պաշտոնական Երևանն Արևմուտքին կարողանում էր հասկացնել, որ հարևան Իրանի հետ հարաբերությունները չեն կարող վնասվել, և Արևմուտքում դա հասկանում էին: Զայրացած Մոսկվան հիմա կձգտի ՀԱՊԿ և ԵԱՏՄ դաշնակիցների օգնությամբ քննադատել Միացյալ Նահանգներին: Հայաստանի չպետք է մասնակից դառնա այդ պրոցեսներին: Ի դեպ, դեռ պետք է հույս ունենալ, որ Մոսկվայի զայրույթը չի ազդի նոյեմբերին Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրմանը: Եթե նման բան տեղի ունենա` սա կլինի Արևմուտքի հետ հարաբերությունները լուրջ վտանգի ենթարկելու ամենածանրակշիռ պատճառը: Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, այսպիսով` ընկնում է նոր բարդ փուլի մեջ, թե քաղաքական, թե տնտեսական առումով: Այս պայմաններում հարկավոր է առավել զգուշություն ու զգոնություն պահպանել: Բացի այդ, կա նաև խնդրի տնտեսական բաղադրիչը: Նոր պատժամիջոցները նշանակում են նոր սահմանափակումներ, նոր արժեզրկումներ, տրանսֆերտների նվազում և այլն: Այսինքն, փաստացի նոր պատժամիջոցները ազդելու են Ռուսաստանի տնտեսության վրա։ Եթե նոր պատժամիջոցների հետևանքով նվազեն Հայաստան եկող տրանսֆերտները, դա նշանակում է, որ այն կազդի նաև երկիր եկող ներդրումների վրա։ Կտուժի նաև արտահանումը, քանի որ Ռուսաստանը Հայաստանի արտահանման հիմնական ուղղություններից է։ Օրերս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ նոր պատժամիջոցները, իհարկե, բացասական կազդեն Հայաստանի տնտեսության վրա, բայց ազդեցությունը, նրա խոսքով, էական չի կարող լինել։ Թամար Բագրատունի

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am