Զանգեր, սեպարատ բանակցություններ. Հայաստան-Ադրբեջան խնդիրը՝ ՌԴ-Արևմուտք առճակատման դաշտում

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հարցեր։ Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության հարցեր։ Ռուսական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրությամբ հանդես չի եկել: Այնուհետև՝ Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:

Մինչ ռուսական կողմը Ադրբեջանի հետ քննարկումներ է ունենում՝ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ արևմուտքի հետ են ինտենսիվացրել բանակցությունները:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ «Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը», - ասված է Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունում:

Հանդիպման մասին Թվիթերում գրառում է կատարել նաև Ջեյք Սալիվանը։ «Ուղիղ և կառուցողական զրույցի համար այսօր հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին։ Մենք քննարկել ենք հետագա բռնություններից խուսափելու և ժամանակին և կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը: Մենք նաև հստակ քայլեր ենք նախանշել՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու համար», - գրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի միջև այս տարի երեք հանդիպում էր կայացել Բրյուսելում՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ:

Թե ինչ քայլերի մասին է խոսում Բայդենի խորհրդականը, պարզ չէ՝ դրանք, ոչ Երևանը, ոչ էլ Բաքուն դեռ չեն հստակեցրել։

Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը միայն հայտնել է, որ կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»:

Ադրբեջանի նախագահի օգնականն էլ հայտնել է, թե հանդիպման ժամանակ քննարկվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին, սահմանների դելիմիտացիային, Հարավային Կովկասում հաղորդակցական ուղիների բացմանը առնչվող հարցեր:
«Այստեղ հիմնական մոտեցումն է շարունակել ջանքերը խաղաղության օրակարգով հստակ ժամկետների շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, սահմանազատումը, տրանսպորտային ուղիների բացումը, ինչպես նաև հումանիտար օրակարգի մաս կազմող ականների և անհետ կորածների խնդիրը»,- հանդիպման մասին գրել է Հաջիևը:

Շուրջ երկու շաբաթ առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո սա Երևանի ու Բաքվի երկրորդ ուղիղ շփումն է: Ադրբեջանական զորքերի Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումից մեկ շաբաթ անց Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Երեկ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների միջև է հեռախոսազրույց կայացել: Էմանյուել Մակրոնը Իլհամ Ալիևին է տեղեկացրել Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը վերստին կոչ է արել ադրբեջանցի պաշտոնակցին հարգել հրադադարը և պահել զինուժը ելման դիրքերում: «Նա նաև հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը», - ասված է հաղորդագրությունում:
Մակրոնն Ալիևին փոխանցել է, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է շարունակել բանակցությունները բոլոր առկախ մնացող հարցերի շուրջ, իսկ պաշտոնական Փարիզն էլ պատրաստ է իր նպաստը բերել գործընթացին, հաղորդում է Ելիսեյան պալատը:
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները...

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն երեկ Փարիզում ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:«Քննարկեցինք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր», - Ֆեյսբուքում գրել է ֆրանսիացի նախարարը:

«Ես հայտարարեցի Հայաստան շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ գնահատելու իրավիճակը», - հայտնում է Լըքորնյուն:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Փարիզ է այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ մասնավորապես պահանջելով հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զինուժը վերադարձնել ելման դիրքեր:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2797 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am