Ահա և վերջ, Վոլոդյա, կամ սպասելով` հրաշքի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը: Այդպիսով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ընդլայնող օրենքը ուժի մեջ մտավ: Ավելի վաղ օրինագիծը ստացել էր ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան և Սենատի հավանությունը: Նոր օրենքի թիրախում ռուսական էներգետիկ ընկերություններն են, դրա ուժի մեջ մտնելը ի չիք է դարձնում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների մոտալուտ բարելավումը, ինչի մասին բազմիցս խոսել էր նախագահ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում: Նոր օրենքով նաև խիստ պատժամիջոցներ են սահմանվում Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ նրանց հրթիռային ծրագրերի, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարումների համար: Իրանը նախօրեին բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ին մեղադրելով 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի պարտավորությունները խախտելու մեջ: Կրեմլը ավելի վաղ ամերիկյան նոր պատժամիջոցները որակել էր «ծայրահեղ ագրեսիայի» օրինակ՝ մեղադրելով Վաշինգտոնին Ռուսաստանին «ապօրինի» մեկուսացնելու փորձի մեջ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակառուսական նոր պատժամիջոցների վավերացումը «վերջ դրեց ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունները բարելավելու հույսին»: Մեդվեդևի փոխանցմամբ, «պատժամիջոցների ռեժիմը պաշտոնապես ամրագրվել է, և եթե որևէ հրաշք չպատահի, կգործի տասնամյակներ»: «Ընդ որում, այդ ռեժիմը կլինի ավելի կոշտ, քան Ջեքսոն-Վենիքի լրամշակումը, քանի որ համապարփակ բնույթ է կրում, և նախագահն առանց Կոնգրեսի արտոնության այն չի կարող փոխել», - գրել է ՌԴ-ի վարչապետը: Նա ենթադրում է, որ նոր պատժամիջոցները կհրահրեն Ռուսաստանի հետ համընդհանուր առևտրային պատերազմ, միջազգային դատարաններում և կառույցներում կսկսվեն հարաբերությունների երկարատև պարզաբանումներ, տեղի կունենա միջազգային իրավիճակի սրում և հրաժարում միջազգային կարևոր խնդիրների լուծումներից: Նոր պատժամիջոցների հանդեպ վերապահումներ դրսևորած Թրամփը հայտնել է, թե «փաթեթը վավերացրել է հանուն ազգային միասնության»: Մինչդեռ Մեդվեդևը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է ԱՄՆ նախագահին, գրելով, թե Թրամփի վարչակազմը ամենանվաստացուցիչ եղանակով գործադիր իշխանությունը հանձնել է Կոնգրեսին: «Ամերիկյան վերնախավը լիակատար հաղթանակ է տարել: Նոր պատժամիջոցները չեն ուրախացնում նախագահին, բայց նա ստիպված էր վավերացնել դրանք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ահա, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների 8-9 ամիսների սպասումների կուլմինացիան: Չնայած իր ոչ այնքան սուր դիրքորոշմանը` ԱՄՆ նախագահը ստիպված եղավ ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը: Սա այն դեպքն է, երբ ականատես են դառնում ԱՄՆ-ում իշխանության ճյուղերի ինքնուրույնության դրսևորմանը, որտեղ նախագահի պատկերացումները ոչ միշտ կարող են համընկնել Կոնգրեսի մեծամասնության մոտեցումներին: Ռուսաստանի ղեկավարության միակն հույն էլ հենց Թրամփ նախագահի գործոնի վրա էր, ինչը փաստացի չհաշվարկված խաղ էր, փաստորեն, Մոսկվայի կողմից: Պարզ է մեկ բան` Մոսկվան կսպասի հրաշքի, իսկ այն կարող է երկար ժամանակ ուշանալ: Կամ Ռուսաստանը ներսում պետք է փոխվի, կամ նրա հետ խնդիրներն ավելի խորն ու համակարգային են դառնալու: Անորոշ փուլ է թևակոխում աշխարհը` Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների նոր ռեժիմում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am