ՔՊ-ն հրաժարվում է ընդունել Չարենցավանում ու Բերդում իր պարտությունը

Քաղպայմանագիր կուսակցությունը չի ճանաչում ՏԻՄ ընտրություններով Չարենցավանի և Տավուշի Բերդ համայնքներում իր պարտությունը, այս երկու համայնքում ընտրական արդյունքների բողոքարկման գործընթաց է սկսել։

Տարածքային ընտրական հանձնաժողովներին ՔՊ վստահված անձիք երեկ բողոքարկման դիմումներ են ներկայացրել՝ պահանջելով 13+6 ընտրատեղամասերի ձայնքերի վերահաշվարկ իրականացնել։ Այսօր Եղվարդի համայնքապետարանի շենքում 14։00-ին կվերաբացվեն նախնական 13 քվեատուփեր ու միաժամանակ Բերդում 6 ընտրատեղամասի արդյունքներ կվերահաշվարկվեն։ Yerevan.Today-ը ուղիղ եթերում կհետևի Եղվարդում վերահաշվարկի գոծընթացին։

Ընդգծենք, իշխող ՔՊ-ն պատվել է այս երկու համայնքներում, ընդ որում շատ բարձր ցուցանիշերով ու հենց գործող համայնքապետերին․ Չարենցավանում 1241 ձայնի տարբերությամբ է Քաղպայմանագիր կուսակցությունը պարտվել Չարենցավանի գործող համայնքապետ Հակոբ Շահգալդյանին։ Իսկ ահա կալանավայրից Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն իր գլխավորած «ԶՈՐԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔ» դաշինքով ջախջախել է ՔՊ-ին՝ 1387 ձայնի տարբերությամբ։

Հիշեցնենք, այս երկու համայնքներում ընտրական արդյուքնները հետևյալ պատկերն ունեն․
ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ Չարենցավանում հաղթած թեկնածու Հակոբ Շահգալդյանն իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքով հավաքել էր 6812 ձայն, իսկ ահա իշխանական քաղպայմանագիր կուսակցությունը Արթուր Գալստյանի դեմքով այստեղ հավաքել էր 5571 ձայն, Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությանը Չարենցավանում ու 4 միավորված բնակավայրերում վստահել էր 879 քաղաքացի։

Բերդում սեպտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արյդյունքներն այսպիսին են․ գործող ընդդիմադիր համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած <Զորավոր Հայրենիք> դաշինքը հավաքել է 5685 ջայն, իշխող ՔՊ-ն 4298 ձայն, իսկ <Արժանապատիվ սերունդ> դաշինքը՝ 1097 ձայն։

Նշենք, անցած կիրակի համամասնական ընտրակարգով Հանրապետության 18 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրական արդյունքներից միայն այս երկուսի արդյունքներն է փաշինյանական թիմը բողոքարկել, իսկ ՀՅԴ-ն, որ 18-12 համայնքում առաջադրել էր իր թեկնածուին, Թիվ 24 ընտրատարածքային հանձնաժողովին երեր 10 դիմում է ներկայացրել՝ պահանջելով թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն առհասարակ անվավեր ճանաչել:

Yerevan.today

 

դիտվել է 644 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am