Ի՞նչ քննարկումներ են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շուրջ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այս տարի «Մանկական Եվրատեսիլի» հոբել յանական՝ 20-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկ Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնեցին, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Տեղեկացվեց նաև, որ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։ Վերջին օրերին, սակայն, մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակի հետ կապված՝ Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է «Մանկական Եվրատեսիլ- 2022»-ը այլ երկրում անցկացնելու հնարավորությունը:

Ավելին, մեր աղբյուրները հայտնում էին, որ այդ մասին արդեն տեղեկացվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, և կազմակերպչական աշխատանքները սառեցվել են: «Փաստը» դիմեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանին՝ խնդրելով մեկնաբանել այս տեղեկությունները: «Հանրային հեռուստաընկերությունը բնականոն կերպով շարունակում է կազմակերպչական աշխատանքները «Մանկական Եվրատեսիլի» անցկացման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Օհանյանը՝ հավելելով, որ հենց այս օրերին Երևանում գտնվող՝ Եվրատեսիլի կազմակերպչական թիմի հետ քննարկումներ ու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթել էր Հայաստանը։ Մեր երկիրը ներկայացնող 14-ամյա Մալենան կատարել էր «Քամի-քամի» ստեղծագործությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ Խայտառակ մանրամասներ․ քանի դիվերսանտ է ներթափանցել Հայաստան ու ինչ ճանապարհով․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը Հայաստանում է․ Ալիևի խիստ հայտարարությունը չուշացավ․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am