Մեքենայում եղել են երիտասարդներ, սակայն «հանձնվել» է 61 տարեկան մարդ. նոր մանրամասներ ողբերգական վթարից

Օգոստոսի 4-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհին վթարի մասնակից մեքենաներից մեկի ղեկին և սրահում եղել են երիտասարդներ, որոնք, մեր արագությամբ սլանալով, հարվածել են «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենային, ապա, անօգնական թողնելով մյուս մեքենայի վիրավորներին, փախել են դեպքի վայրից, իսկ ավելի ուշ ոստիկանություն է ներկայացել մոտ 61 տարեկան տղամարդ և հայտնել, որ մեքենայի ղեկին ինքն է եղել: Այս մասին Tert.am–ին հայտնեց վթարված մեքենայի հիվանդանոցի ճանապարհին մահացած 36–ամյա վարորդի հարազատներից մեկը՝ չցանկանալով, որ իր անունը հրապարակվի: «Ես ասում եմ ականատեսների ասածով. 200–ի տակ գնալով՝ հետևից խփել են, մեջը եղել են մեր ազգականները՝ հայր ու տղա, հայրը մահացավ, էրեխեն կոմայի մեջ պառկած ա, գանգուղեղային տրավմա, մի թոքը «ատկազ» ա անում: Ու էդ խփողներն էլ թողել փախել են, բայց ականատեսների ասելով՝ ջահելներ են եղել ու խմած: Հետո 61 տարեկան մի մարդ է գնացել հաձնվել է»,- ասաց զոհվածի հարազատը: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 21:48-ին, տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի 99 GG 399 և «ՎԱԶ-2121» մակնիշի 34 GG 889 պետհամարանիշերով ավտոմեքենաները, որի հետևանքով 1981թ. ծնված Գեղամ Սարգսյանը և 2013թ. ծնված Սարգիս Սարգսյանը վկաների ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Գեղամ Սարգսյանը մահացել է, իսկ Սարգիս Սարգսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Tert.am–ի խմբագրութուն զանգահարած անձը պատմեց, որ ականատես վկաները այնքան են ցնցված եղել ողբերգությունից, որ լինելով անծանոթ, եկել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, հետաքրքրվել, թե ինչ վիճակում է երեխան: Նշենք, որ դեպքին անդրադարձել էր նաև shamshyan.com-ը և տեղեկացրել, որ հանձնվածը՝ Ս. Ջեյրանյանն է, ով նախկինում եղել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի (ԲԽՍՍ) վարչության պետը և կոչումով գնդապետ է։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am