Հարցրեց, շշպռեց... Ու սեղանը շրջեց

Նիկոլ Փաշինյանն այնքան է ուզում Ալիևից պատասխան լսել՝ ՀՀ սահմանների ու տարածքային ամբողջականության վերաբերյալ, որ կրկնել է իր հարցը:

Փաշինյանը թվիթերում գրել է, որ Ադրբեջանի նախագահին ուղղված իր հարցին դրական արձագանք չկա: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ում իր ելույթում պարզ հարց է հնչեցրել` արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Եթե այո, մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագիրը։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու», -գրել է Փաշինյանը:

Իսկ որ՝ «դրական արձագանք չկա», դա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը չի՞ բանակցելու Ադրբեջանի հետ, հրաժարվո՞ւմ է ադրբեջանական կողմի հետ բանակցություններից...
Կապրենք, կտեսնենք:

Հիշեցնենք, որ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց, որպեսզի խոսի Ադրբեջանի հետ հարաբերություններից, պնդելով, որ Հայաստանը խաղաղություն է ուզում, իսկ այ Ադրբեջանը ոչ...

Իսկ դա նորությո՞ւն է... Իսկ երբ չի այդպես եղել... 90-ականների պատերազմն էլ սկսել է Ադրբեջանը, և այդպես շարունակվում է: Հիմա հանկարծ ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհին ասել՝ Բաքուն մտադիր է Հայաստանից նորանոր տարածքներ գրավել, բայց միաժամանակ սպասել, որ Ալիևը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, միամտություն չէ՞...

Իսկ Բաքուն ու Անկարան այս օրերին անուղղակիորեն արդեն իսկ պատասխանում են Փաշինյանի ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված հարցերին՝ անուղղակիորեն:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Հայաստանի վարչապետի ելույթը որակել է «ապացույց նրա, որ հայկական կողմը մտադիր է նորմալացման փոխարեն շարունակել առճակատումը»:
Այսինքն, որքան շատ է Փաշինյանը խոսում խաղաղության պատրաստակամության մասին, Բաքուն այնքան ավելի է Երևանին մեղադրում «առճակատման գնալու» մեջ և սպառնում:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե հույս ունեն` Երևանը կդրսևորի կառուցողականություն և կմիանա բանակցություններին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում` Բայրամովը այս նույն ամբիոնից Հայաստանի վարչապետի ելույթը որակել է որպես «ապացույց նրա, որ հայկական կողմը մտադիր է նորմալացման փոխարեն շարունակել առճակատումը»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը «չի գնում իր նախորդների ճանապարհով՝ միտումնավոր ևս մեկ անգամ փակելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հնարավորությունների պատուհանը»։

Իսկ Փաշինյանը, հիշեցնենք, ՄԱԿ-ում ասաց` պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Բաքուն էլ ճանաչի Հայաստանինը՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում։ Ընդ որում, այս հայտարարությունը նա առաջին անգամ չէր անում: «Մենք վճռական ենք խաղաղություն կերտել տարածաշրջանում, բայց մեզ պետք է միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, որը կանգնած կմնա ինքնիշխան ու ժողովրդավար պետության կողքին», - ասել էր նա երկու օր առաջ։

Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս խոսել է տարածքային ամբողջականության մասին, սակայն սպառնալով, որ իր երկիրը ճնշելու է և «հաստատակամ է հետագայում էլ հետ մղել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք», ավելին` կոչ է արել Հայաստանին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից: Ապա` վերստին հավաստիացրել է, թե Բաքուն պատրաստ է «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններ սկսել:

Նրա խոսքով` սեպտեմբերի 12-14-ի մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանը 80 զոհ ունի, շուրջ 300 վիրավոր, ինչպես նաև «զգալի վնաս է կրել ռազմական ենթակառուցվածքը»։

Ի դեպ, Բայրամովն ասել է, որ սեպտեմբերի 14-ին հրադադար է հաստատվել երկու երկրների միջև ուղիղ կապի ուղիներով:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ հիշատակել է հայկական կողմից մերժվող այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքը»: «Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային ցանցի մաս կազմող Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա։

Սպառնալիքների շարանը շարունակել է Թուրքիայի ԱԳ նախարարը...

Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը: Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար Ադրբեջանի կողմից առաջարկված համապարփակ խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Մենք աջակցում ենք այս գործընթացին», – ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով, Հայաստանին խաղաղություն է պետք:

Նկատենք, որ 2 օր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկում էին Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը: Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց էին ունեցել։ Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև Բաքվի և Անկարայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։

Իսկ նման «քննարկումներից» հետո լռությունը կարող է վտանգավոր լինել...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7335 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am