2 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն

«Անկախ դիտորդը» հաղորդագրություն է տարածել ՏԻՄ ընտրություններում 15:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ.
««Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով (բացառությամբ Ալագյազ համայնքի) անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 100 շրջիկ դիտորդներ։

Շրջիկ խմբերը դիտարկում են բոլոր տեղամասերը, որոնք ներառված են այս ընտրություններում։

Ստորև ներկայացնում ենք 71 տեղամասերում հանձնաժողովների նիստի դիտարկման ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 15:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 71 տեղամասային կենտրոններից 14-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 15-30 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և տեխնիկական խնդիրների պատճառով։

Տեղամասային կենտրոններից 12-ը գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված որևէ հատուկ միջոց առկա չէ դիտարկված տեղամասերից 43-ում։

12 Տեղամասային կենտրոններում տեղակայված են եղել մեկից ավելի տեղամասեր։ Մեկ տեղամասային կենտրոնում տեղակայված տեղամասերը խոչընդոտում են միմյանց աշխատանքը։

Դիտարկված տեղամասերից 64-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ պատշաճ բաշխվել են, չորս տեղամասերում գործառույթների բաշխումը կատարվել է մասամբ, երեք տեղամասային կենտրոններում գործառույթների վիճակահանությամբ բաշխում տեղի չի ունեցել։

Դիտարկված 71 տեղամասային կենտրոններից 19-ում առավոտյան նիստին եղել են բացակա անդամներ։

Դիտարկված տեղամասերից 7-ում հանձնաժողովի նախագահը մասամբ է իրականացնում գործառույթները։ 2-ում հանձնաժողովի նախագահի գործառույթները փաստացի իրականացնում է այլ անձ։

Դիտարկված տեղամասային կենտրոններից երկուսում, քվեախցիկի դիրքի պատճառով կարող է խախտվել ընտրողների գաղտնիության իրավունքը։

Հանձնաժողովի նիստի ընթացակարգերը մասամբ են պահպանվել դիտարկված տեղամասերից 10-ում և չեն պահպանվել 2-ում։

Դիտարկված տեղամասային կենտրոններից 5-ում դիտորդներն անբավարար են գնահատել քվեասենյակի լուսավորությունը, ևս 7-ում անբավարար է գնահատվել քվեարկության սենյակի տարածքը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ 1 տեղամասում գրանցվել են միևնույն կուսակցության մեկից ավելի վստահված անձինք:

Դիտարկված տեղամասերից միայն 22-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք:

Դիտարկված տեղամասերից 23-ը գնահատվել են ոչ բավարար մատչելի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար»,ասվում է հաղորդագրության մեջ:

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am