Ավտովթար Երևանում. Toyota Camry-ն Իսակովի պողոտայում հայտնվել է մայթին, բախվելով երկաթե էլեկտրասյանը
![Ավտովթար Երևանում. Toyota Camry-ն Իսակովի պողոտայում հայտնվել է մայթին, բախվելով երկաթե էլեկտրասյանը](/timthumb.php?src=/disc/24-09-22/33a449240c14312264b4d0ccad9f07cb.jpg&w=708)
Սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 71-ամյա Սուրեն Յ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: