Ապօրինի ծառահատման փաստով Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է ևս 2 քրեական գործ

Հուլիսի 22-ին և 23-ին վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենաներ էին հայտնաբերվել Գյումրի քաղաքի Գորկու և Գոգունցի փողոցների խաչմերուկում, Սպանդարյան գյուղի վերջնամասում, որոնց վարորդները, սակայն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու  բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում: Հայտնաբերված փայտանյութի հետազոտումը ցույց է տվել, որ փայտանյութը հիմնականում հաճարենի տեսակի ծառից ստացված վառելափայտ է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ մեքենայի վարորդն զբաղվում է ապօրինի ձեռք  բերված վառելափայտի վաճառքով և հուլիսի 22-ին նշված մեքենայով Լոռու մարզի Դսեղ գյուղի իր ծանոթ բնակչի հետ եկել է Գյումրի՝ ապօրինի ձեռք բերված վառելափայտն իրացնելու նպատակով: Մյուս դեպքով նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Կ.Վ-ն Լոռու մարզի մոտակա անտառից ապօրինի հատել և իր անձնական օգտագործման «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է բարձել 8մ3 կաղնի տեսակի վառելափայտ և տեղափոխել Շիրակի մարզի Արթիկի վարչական տարածք, որի մի մասը վաճառել է: Իսկ մյուս՝ 3,2մ3  վառելափայտը, ոստիկանության կողմից հայտնաբերվել է մեքենայի ստուգման ժամանակ: «Հայանտառ» ՊՈԱԿ Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված գրության համաձայն` նշված ավտոմեքենայով իրենց մոտից փայտանյութի դուրսգրում չի կատարվել: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի համապատասխան հրամանի հիման վրա հաշվարկվել է վերոնշյալ երկու իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը: Հաշվի առնելով այն գանգամանքը, որ նախապատրաստված նյութերում առկա են եղել առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի  (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը)  1-ին մասով հարուցվել են քրեական գործեր:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am