Օգոստոսի 4-ին, ժամը 18:23-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող սպունգի մեկ հարկանի արտադրամասում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող ընկերության տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:08-ին, մարվել՝ 19:44-ին:
Այրվել է սպունգի արտադրամասն՝ ամբողջությամբ (ներսում կուտակված հումք և սարքավորումներ, 600 քմ):
Դեպքի վայրում են գտնվել ԵՓՎ պետ փ/ծ գեներալ մայոր Ն. Նազարյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը