Պարզ չի՞, որ Ալիևի ու Էրդողանի պատկերացմամբ քարտեզի վրա Հայաստան չպետք է լինի... Հարցնում ես, որ ի՞նչ պատասխան լսես

Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ՝ միջազգային համայնքին հորդորելով հասցեական ու լիարժեք աջակցություն տրամադրել Հայաստանին։ Հայաստանի հանդեպ ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգը չի նվազել ՄԱԿ-ի ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով միջազգային համայնքին հասցեական ու լիարժեք աջակցություն տրամադրել։

Քսան րոպեանոց ելույթում նա խոսեց հիմնականում Ադրբեջանի հետ հարաբերություններից, պնդելով, թե Բաքուն մտադիր է Հայաստանից նորանոր տարածքներ գրավել: «Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին․ կարո՞ղ ես ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը ճանաչում ես, կամ՝ պատրաստ ես ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչու եմ սա հարցնում։ Որովհետև կարող է պարզվել, որ ըստ Ադրբեջանի պաշտոնական տեսանկյունի, Հայաստանի միայն կեսը, կամ՝ դրանից էլ քիչն է Հայաստանի Հանրապետություն», - հայտարարեց Փաշինյանը։

Ապա, խոսելով սեպտեմբերի 13-14-ի հարձակման մասին նա նշեց, թե Ադրբեջանի պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը, ըստ նրա՝ պետք է կանխել...

Բայց ո՞վ պետք է կանխի, այլ երկրնե՞րը...

«Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում», նշեց նա։

Ինքը, Փաշինյանը միաժամանակ, նշում է. «Չնայած վերը նշված փաստերին` Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում խաղաղության, Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկիր։ Կողքից լսելով, թե ինչ է ասում Ադրբեջանը, դուք կարող եք նույնիսկ տպավորվել նրա նվիրվածությամբ խաղաղության ջանքերին: Եվ նման տպավորություն ստեղծելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման օրակարգի թեմաները»։

Խոսելով խաղաղության պայմանագրից՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Բաքուն էլ ճանաչի Հայաստանինը՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում։ Օրեր առաջ այս հայտարարությունը Փաշինյանը հնչեցրել էր Հայաստանի խորհրդարանում, երեկ նույնը կրկնեց արդեն միջազգային լսարանի առաջ։ «Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ոչ թե տեսականորեն, այլ՝ գործնականում, նկատի ունեմ մեր՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի ամբողջականությունը, նշանակում է՝ մենք կարող ենք ստորագրել խաղաղության համաձայնագիր», - ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նկարագրեց՝ ինչ է սպասվում, եթե նման համաձայնություն չկայանա․ հետևանքները, ըստ նրա, կլինեն ծանր՝ Հայաստանի համար։ «Հակառակ դեպքում մենք կունենանք խաղաղության պայմանագրի ուրվական, որից հետո Ադրբեջանը սահմանի դելիմիտացիայի գործընթացը կշահարկի՝ Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու և գրավելու համար», - ասաց նա։

Ելույթ ունենալով միջազգային ամբիոնից՝ Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանին, այլև դաշնակիցներին քննադատեց՝ առանց անուններ հնչեցնելու։ Մի դեպքում ասաց՝ իրավիճակը կարող է սրվել, քանի որ անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունները պատշաճ չեն արձագանքում։ «Այդ հանգամանքը շատ հարցեր է առաջ բերել հայաստանյան հասարակության մեջ», - ակնարկեց վարչապետը։

Մեկ այլ դեպքում էլ մանրամասներ բացահայտեց դռնփակ բանակցություններից ու անցած տարվա բախումներից։ «Անցած տարվա մայիսին Ադրբեջանը ավելի քան քառասուն քառակուսի կմ տարածք օկուպացրեց։ Այդ ժամանակ Ադրբեջանը պատճառաբանել էր, թե իբր Երևանը մերժում է դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծել։ Մենք չենք հրաժարվել, միայն պնդել ենք, որ դրան զուգահեռ պետք է սահմանային անվտանգության մեխանիզմ ներդրվի։ Ի վերջո, երբ մեր միջազգային դաշնակիցների խնդրանքով, որոնք պնդում էին, թե սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին կդառնա հուսալի գործոն սահմանների անվտանգության համար, մենք համաձայնեցինք սկսել աշխատանքը։ Հիմա, երբ այդ հանձնաժողովը ստեղծվել է և աշխատում է, Ադրբեջանը սանձազերծել է ագրեսիայի նոր փուլ, և միջազգային այդ դաշնակիցներից ոմանք լուռ են», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:

Ումի՞ց է բողոքում Փաշինյանը.. Որ բոլորը իրեն խաբում ու օգտագործում են իրենց շահերին համապատասխա՞ն... Իսկ ո՞վ է պաշտպանելու Հայաստանի պետության շահը... Փաշինյանին թվում էր՝ էրդողանն ու Ալիևը, կամ՝ Պուտինն են պաշտպանելու Հայաստանի շահերը:

Ի վերջո՝ ո՞ւմ վրա է «մուննաթ» գալիս Փաշինյանը, եթե ինքն է անձամբ Ալիևին ասում՝ «քարտեզ ցույց տուր, հասկանամ՝ ո՞ր տարածքն ես Հայաստան համարում»...
Աբսուրդը հասել է նրան, որ Հայաստանի ղեկավարը թշնամական երկրի ղեկավարից է հարցնում է՝ թե նրա պատկերացրած Հայաստանը ո՞րն է:

Դեռ պարզ չի՞, ուրեմն, Փաշինյանի համար, որ այսօրվա Ադրբեջանի ու Թուրքիայի համար քարտեզի վրա ցանկալի չէ, որ Հայաստան լինի ընդհանրապես:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1664 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am