Հեզբոլլահին կասկածում են մի քանի տասնյակ փախստականների սպանության մեջ. VOA

«Հեզբոլլահ» շարժման զինյալների ռազմական գործողություններն ընդդեմ «Ալ-Նուսրա ճակատ»-ի առաջացրել էին խաղաղ ազգաբնակչության արտահոսք Առսալ քաղաքի տարածքից, որոնք գտնվում էին «Ալ –Նուսրայի» վերահսկողության տակ: Փախստականներից շատերը բողոքում են շիա զինյալների գործողություններից: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը» Տեղահանվածներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմում է. «Մենք գտնվում էինք Քուսայրում և ավելի ուշ «Հեզբոլլահ»-ը տեղահանեց մեզ: Այնտեղից մենք տեղափոխվեցինք Լիբանանի Առսալ քաղաք, իսկ ավելի ուշ տեղահանվեցինք նաև այնտեղից: «Հեզբոլլահ»-ի զինյալները շատերին ձերբակալեցին և նետեցին բանտեր: Նրանցից ոմանք մահացան այնտեղ, մի մասը՝ փրկվեց: Նրանց գործողությունների արդյունքում մենք ատեցինք Առսալը: Այնուհետև մենք տեղահանվեցինք Իդլիբ: Այժմ չգիտեմ, ուր ենք գնում: Մեր վիճակը չափազանց ծանր է: Աստված մեզ մոռացել է»,- ասում է տեղահանվածներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Մեկ այլ փախստական էլ ևս բողոքում է շիա խմբավորման գործողություններից՝ ընդգծելով, որ նրանք ձերբակալել են մի քանի հարյուր տեղահանվածների, որոնցից մի քանի տասնյակը սպանվել է բանտերում: «Առսալից մեր հեռացման պատճառը լիբանանյան բանակի անարդար գործողություններն էին: Նրանք անմարդկային ու անխիղճ վերաբերմունք էին ցուցաբերում, սակայն մենք համբերատար դիմանում էինք և ապավինում Աստծո օգնությանը: Մեզ օգնեցին նաև մեր եղբայրներն Առսալից: Աստված իրենց պահապան: Լիբանանյան բանակը հարձակվում էր ճամբարների վրա, քանդում վրանները, ձերբակալում կամ սպանում մարդկանց: Մոտ 400-500 հոգի ձերբակալվեցին, որոնցից մոտ 50-60-ը սպանվել են: Նրանց մարմինները սակայն չկան»,- ասում է մեկ այլ տեղահանված փախստական, ով ևս չցանկացավ ներկայանալ:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am