Ինչո՞վ են զբաղված Սիսիանի ՏԻՄ թեկնածուները՝ ընտրություններից 3 օր առաջ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին Հայաստանում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունները նոր օրակարգ են թելադրել եւ խառնել բոլորի պլանները: Երբ պատերազմ է, ՏԻՄ ընտրությունները մղվում են երկրորդ պլան, եւ շատ համայնքներում թեկնածու ուժերը հայտարարություններ են արել, որ դադարեցնում են նախընտրական քարոզարշավը, մինչեւ իրավիճակը հանդարտվի:

Սակայն ընտրությունների օրը հստակ նշանակված է` այն հնարավոր չէ չեղարկել կամ հետաձգել, իսկ քարոզարշավի համար նախատեսված ժամկետն ավարտվում է։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում համայնքներում, ինչպես են ընթանալու սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունները: Ռազմական գործողությունների հետեւանքով հատկապես տուժած Սյունիքի մարզի երկու համայնքում՝ Քաջարանում եւ Սիսիանում, առաջիկա կիրակի նույնպես համամասնական ընտրակարգով ավագանու անդամի եւ համայնքապետի ընտրություններ են կայանալու։ Բոլոր ուժերը հայտարարել են քարոզարշավը դադարեցնելու մասին։ Չնայած սրան, այնուամենայնիվ, թեկնածուները սոցցանցերում հայտարարություններ ու գրառումներ են անում։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն այսպիսի գրառում է արել. «Արդեն քանի օր է՝ գտնվում ենք համապատասխան վայրերում, խոսում ծառայող տղերքի, ինչպես նաեւ բնակավայրերի բնակիչների հետ: Բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին բարձր են տղաների մոտ: Կխնդրեի որոշ խմբերի՝ ապատեղեկատվություն չտարածել բանակում, ոչ մի դեպքում չընկճել զինվորի ոգին: Տեսակցել ենք վիրավորում ստացած մեր զինվորներին, օգնել առաջին անհրաժեշտության նյութերով, նրանցից շատերը նույնիսկ ցանկություն են հայտնել վերադառնալ սահման»:

Նաեւ ինքնագովազդ է արել ու շեշտել․ «Իմ համեստ ու խիստ զուսպ տեսակը թույլ չի տալիս առավել մանրամասնելու իմ սրտացավ ու նվիրումով մոտեցումը»։ Չնայած, թեկնածուի կարծիքով, «ինքնափիառվելու ժամանակը չէ», ու «ամեն արած չէ, որ կարելի է բարձրաձայնել, այն էլ՝ այս իրավիճակում»: Հաշված օրեր են մնացել ՏԻՄ ընտրություններին, հասկանալի պատճառներով՝ քարոզարշավ տեղի չի ունեցել, իսկ ինչո՞վ են զբաղված այժմ կուսակցություններն ու համայնքապետի թեկնածուները:

ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ քարոզարշավ տեղի չի ունեցել, որովհետեւ երկրում ծանր իրավիճակ է: «Ամսի 14-ից այս կողմ որեւէ քարոզարշավ չի իրականացվել, եղել են հանդիպումներ քաղաքացիների հետ` ի պաշտոնե: Ես համայնքի ղեկավար եմ եւ անհանգստացած եմ իմ բնակիչների համար, զուտ հարցրել եմ՝ ոնց եք, ոնց չեք»,- նշեց նա:

Հարցին, թե ինչ բնույթի հանդիպումներ են եղել, ինչ է քննարկվել, եւ, վերջապես, այդ հանդիպումները որտեղ են եղել, Հակոբջանյանը նշեց. «Ի՞նչ նկատի ունես, ես հասկանում եմ՝ Ձեր հարցերն ուր են տանում, բայց ընտրության հետ կապված՝ ոչ մի հարց չի քննարկվել», եւ վրդովված անջատեց հեռախոսը: Սիսիանում ընտրություններին մասնակցում է նաեւ «Զարգացող համայնք» դաշինքը, որի ընտրացուցակը գլխավորող Մհեր Ազոյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ թիմը դեռ երկու տարի առաջ հիմնադրել է «ՈՄԱ Սիսիան» հասարակական կազմակերպությունը եւ պատերազմական այս օրերին զբաղվել է հենց դրանով: ՈՄԱ-ն` Ողջ մնալու արվեստը, հասարակական, ռազմահայրենասիրական կազմակերպություն է, որի նախաձեռնողը հետախույզ Վովա Վարդանովն է` ընկերների հետ:

« Քարոզարշավ անելու , բուկլետներ բաժանելու փ ոխարեն ՀԿ-ն համայնքներում առաջին օգնության եւ մարտական պատրաստվածության դասընթացներ անցկացրեց այս օրերին: Հարցնողներ եղան, թե այդ դասընթացները քաղաքակա՞ ն են արդյոք, թե՞ ոչ։ Ես, հարկադրված, չգնացի այդ հանդիպումներին, որպեսզի մարդիկ այն չքաղաքականացնեն, եւ արդեն վերջին մի քանի օրերին տարբեր համայնքներից իրենք էին զանգում ինձ եւ առաջարկում, որ մասնակցեմ դասընթացներին: Որպեսզի գործընթացը պատկերավոր լինի, ասեմ, որ այդ դասընթացները տեւում էին չորս ժամ եւ ավելի»,- նշեց համայնքապետի թեկնածուն: Այլ հանդիպումներ, քննարկումներ քաղաքացիների հետ չե՞ն ունեցել։

«Ոչ մի այլ հանդիպում քաղաքացիների հետ չի եղել: Էնտեղ պատերազմ էր, գնայիր ասեիր` ես եկել եմ, որ ինձ ընտրե՞ք։ Պատկերացնո՞ւմ եք` ինչ տեղի կունենար»,- պատմում է Ազոյանը: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավո՞ր է, պատերազմական իրավիճակով պայմանավորված, մարդիկ այս տարի պասիվ գտնվեն եւ ընտրություններին չմասնակցեն։

«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվել բացարձակապես, եւ նման վերլուծություններ, թե հասարակությունը երբ կարող է առավել ակտիվ լինել, ասել չեմ կարող: Ամեն դեպքում, պատերազմից հետո շատերը Սիսիանից դուրս են եկել, եւ հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչ թվով մասնակցություն կլինի»,- ասաց նա:

Նրա խոսքով` պայքարը, ըստ էության, մարել է. «Ակտիվություն այնքան էլ չկա, սակայն երբ հրադադար եղավ, մեկ-երկուսն արեցին փորձեր, կար կուսակցություն, որ անգամ ջոկատ էր կազմել, ինչեւէ, ամեն մեկը մի բան անում էր: Պատերազմը բոլորիս համար հավասար է եղել, այն քաղաքացին, որ չէր ուզում ընտրությունների մասին լսել, ոչ թե ինձ չէր ուզում լսել կոնկրետ, այլ առհասարակ ընտրությունների մասին լսել չէր ցանկանում: Տեսականորեն, դաշտը հավասար հարթության վրա է: Որոշ խոշոր գյուղերում հանդիպումներ իրականացնել չկարողացանք, բայց դե ինչ արած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ Խայտառակ մանրամասներ․ քանի դիվերսանտ է ներթափանցել Հայաստան ու ինչ ճանապարհով․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը Հայաստանում է․ Ալիևի խիստ հայտարարությունը չուշացավ․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am