Կայարանցի Թևոսիկի մտերիմը չի հաշտվում կատարվածի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի մտերիմ Կարեն Բագրատունյանցը՝ Սամբիստ Կարենը, որ զենք պահելու համար դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, ամեն ինչ անում է՝ իր պատիժը մեղմելու համար: Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականի հունիսի 19-ին քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը, եւ մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ էին եղել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանը, Կարեն Բագրատունյանցը, ով առավել հայտնի է Սամբիստ Կարեն մականվամբ, իրավապահների կողմից ապօրինի զենք պահելու համար բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ավելի ուշ կալանքի տակ հայտնվեցին պատգամավորի վարորդը եւ Սամբիստ Կարենը, սակայն կարճ ժամանակ անց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի վարորդին կալանքից ազատեցին, իսկ, ահա, առաջին ատյանի դատարանի կողմից մեկ տարվա ազատազրկման դատապարտվեց Կարեն Բագրատունյանցը: Եվ, ահա, ինչպես նկատում ենք՝ քրեական հեղինակության մտերիմը այդքան էլ չի հաշտվում իր ազատազրկման հետ եւ այս օրերին դիմելով տարբեր ատյանների՝ փորձում է մեղմել իր դեմ կայացրած վճիռը: Տեղեկացանք, որ Սամբիստ Կարենի պաշտպան Մ. Մանուկյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով վերջինիս պատիժը մեղմել եւ ազատազրկման դատապարտել 6 ամիս ժամկետով, ի հակադրություն վերջինիս՝ ՀՀ Երեւան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մանուկյանն էլ իր հերթին է դիմել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով խստացնել Կարեն Բագրատունյանցի պատիժը եւ նրան ազատազրկման դատապարտել ոչ թե մեկ, այլ 2 տարի ժամկետով: Եվ, ահա, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուզաննա Բարսեղյանը, Գագիկ Ավետիսյանը Արարատ Պետրոսյանը, ուսումնասիրելով մեղադրող դատախազի եւ պաշտպանի բողոքները, որոշեցին մերժել վերջիններիս բողոքները եւ Կարեն Բագրատունյանցի կալանքը թողել անփոփոխ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 184 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am