«Պատմեմ ձեզ Ջոմարդյան Հայկազի մասին, որի հրամանատարությամբ կապիտուլյանտի նյութական ու հոգևոր լծի տակ գտնվող ուժայիններն այսօր լլկում էին հերոսների մայրերին»․Էդգար Էլբակյան
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատմեմ ձեզ Ջոմարդյան Հայկազի մասին, որի հրամանատարությամբ կապիտուլյանտի նյութական ու հոգևոր լծի տակ գտնվող ուժայիններն այսօր լլկում էին հերոսների մայրերին։ Հայկազը փախստական է։ Փախստական Հյուսիսային Արցախի Քարհատի (Դաշքյասան) Խաչակապ գյուղից։ Հայ լինելու համար թշնամին նրանց քշել է հայրենական գյուղից։ Նրանք հաստատվել են Ջիլ գյուղում։
Այժմ այդ նույն թշնամին, Սևանի արևելյան լեռները գրաված, պատրաստվում է գրավել նաև Ջիլը և Հայկազին քշել այդտեղից։
Այն, որ այս պայմաններում Հայկազը շարունակում է կատարել կապիտուլյանտի հրահանգները, բնութագրում է ոչ թե նրա մտավոր-բարոյական կարողությունները, այլ նրան կապիտուլյանտի նյութական և հոգևոր լծից ազատագրելու հանձնառություն ստանձնած ազգային էլիտայի քարոզչական աշխատանքի անհաջողությունը։ Վա՜յ նրան, որ կարծում է, թե Ջիլի գրավումից հետո Հայկազն ինքնուրույն խելքի կգա։ Այդպես մտածողը զուրկ է քաղաքական հայեցողությունից։ Ջիլի գրավումից հետո Հայկազն արդեն Երևանում կասի, որ Ջիլում թուրքեր են ապրել, դա իրենցն էր, ու այդպես շարունակ, մինչև այդ նույն տեքստերն արդեն պայմանական Սիկտիվկարում կասի, երբ Հայաստան չլինի։ Իսկ որպեսզի այդպես չլինի, որպեսզի Հայաստանը մնա և մեծանա, վերջինիս համար հանձնառու էլիտան պետք է գտնի հայկազների հոգի տանող ճանապարհը՝ ազատագրելով նրանց կապիտուլյանտի թուրքական լծից։
Նկարում՝ Խաչակապի 4-րդ դարի վանքն է, որ մենք անպայման ազատագրելու ենք թշնամուց»։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը