Միջուկային զենքի կիրառումը «բլեֆ չէ». Պուտինը մասնակի զորահավաք հայտարարեց ՌԴ-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես եկավ տեսաուղերձով՝ այսօրվանից հայտարարելով մասնակի զորահավաք և բացատրելով դա երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Պուտինը նշեց, որ ռուս զինվորականները գործում են շփման գծում, որի երկարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը, և դիմադրում են հավաքական Արևմուտքի ռազմական մեքենային։ ՌԴ նախագահի խոսքով՝ հայտարարված զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստային զինծառայողները, առաջին հերթին «նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»։ Նա խոստացավ, որ նախքան ստորաբաժանումներ ուղարկելը նրանք պարտադիր լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի փորձը։

Պուտինը նաև վստահեցրեց, որ բոլոր ռուսաստանցիները, ովքեր կզորակոչվեն զորահավաքի շրջանակում, կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ, վճարումներ և սոցիալական բոլոր երաշխիքները։

Զորահավաքի մեկնարկի մասին Պետդուման և Դաշնության խորհուրդը պաշտոնապես կտեղեկացվեն այսօր։ Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն նույն օրը, հայտարարեց Պուտինը։

Նախագահի ուղերձի հեռարձակումը սկսվել էր չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 9-ին։

Վլադիմիր Պուտինը կրկին զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը միջուկային զենք է կիրառելու: «Դա բլեֆ չէ», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ միջուկային շանտաժը կարող է շրջվել նրանց դեմ, ովքեր դա իրականացնում են։ Պուտինի խոսքով՝ «քամու վարդը» կարող է շրջվել այս շանտաժի կազմակերպիչների դեմ։ «Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամու վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ։ Մեր պատմական ավանդույթի, մեր ժողովրդի ճակատագրի մեջ է կանգնեցնել նրանց, ովքեր համաշխարհային տիրապետության են ձգտում, ովքեր սպառնում են մասնատել և ստրկացնել մեր Հայրենիքը»,- հայտարարել է Պուտինն իր ուղերձում.

Ամիսների դադարից հետո ՌԴ-ն հրապարակել է Ուկրաինայում իր զոհերի թիվը՝ 5 հազար 937 մարդ: Կիևի և արևմտյան պետությունների հաշվարկներով՝ Ռուսաստանի կորուստները անհամեմատ ավելի մեծ են:

Ապրիլին հայտնի դարձավ Ուկրաինայում զոհված ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինվորների անունները։ Կրեմլը վերջին անգամ զոհերի թվի մասին հայտնել էր մարտի 25-ին, երբ այսպես կոչված՝ «հատուկ ռազմական օպերացիայի» սկզբից մեկ ամիս էր անցել: Այդ օրը Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ զոհվել է 1351, և վիրավորվել է 3 հազար 825 ռուսաստանցի զինծառայող:

Մինչդեռ, BBC ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայում արդեն կորցրել է 3 հազար 52 զինծառայող: Ընդ որում, իրական թիվն, ըստ ռադիոկայանի, կարող է հասնել 12-ից 18 հազարի:

Ինչո՞ւ էր նշվում ճիշտ 3 հազար 52 թիվը: BBC-ն պարզաբանել էր, որ խոսքն անուն-ազգանուններով հաստատված զոհերի մասին է, որոնց հուղարկավորման հստակ վայրը նույնպես հայտնի է: BBC-ն ենթադրում է, որ Ուկրաինայում զոհերի իրական թիվը պաշտոնականի համեմատ 40-ից 60 տոկոսով ավելին է: Բրիտանական հետախուզությունն էլ դեռ ապրիլին ենթադրում էր, որ ռուսներն Ուկրաինայում կորցրել են մոտ 15 հազար մարդ՝ այնքան, ինչքան Աֆղանստանի դեմ Խորհրդային Միության վարած պատերազմի ամբողջ 9 տարիների ընթացքում:

Հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ 5937 զինծառայող է զոհվել, այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Կորուստների մասին չեմ կարող ասել: Կորուստները 5937 մարդ են կազմում։ Եվ այստեղ նորից ու նորից չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Շոյգուն կարևորել է բուժաշխատողների աշխատանքը։ Նշվում է, որ վիրավորների ավելի քան 90 տոկոսը վերադարձել է ծառայության։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերի (ՀԶՈւ) մարտական կորուստները գերազանցում են 100 հազարը։ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան կորցրել է բանակի կեսից ավելին։ «Ուկրաինայի Զինված ուժերը սկզբնական փուլում ներկայացնում էին մոտ 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանց կորուստներն ավելի քան 100 հազար են, զոհվել է 61207, վիրավորվել 49368 մարդ»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Այսպես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել է, որ նախատեսվում է զորակոչել 300 հազար մարդու: «Մենք հսկայական մոբիլիզացիոն ռեսուրս ունենք, այսինքն՝ նրանց ռեսուրսը, որոնք ծառայել են, որոնք մարտական փորձ ունեն, որոնք զինվորական մասնագիտություն ունեն. նրանց թիվը մեզ մոտ հասնում է 25 միլիոնի։ Սա մասնակի զորահավաք է՝ 1 տոկոս, մի փոքր ավելի... 300 հազար պահեստային, որոնք կզորակոչվեն»,- ասել է Շոյգուն «Ռոսիա 24»-ի եթերում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է ընթանալ Կիևի համար շահեկան սցենարով։ «Առաջնագծում տիրող իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ ռազմական նախաձեռնությունը Ուկրաինայի ձեռքում է։ Մեր զինվորականները շարունակում են խնամքով և խիզախորեն կատարել հրամանատարության կողմից իրենց առջև դրված խնդիրները», - նշում էր Զելենսկին։ Խոսելով վերջին օրերին ռուսական զորքերից ազատագրված տարածքներում տիրող իրավիճակի մասին` Զելենսկին նշում է, որ Կիևը առաջնահերթություններից մեկը «պատասխանատվության կանչել այն բոլոր անձանց, որոնք հանցագործություններ են կատարել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի ընթացքում»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2268 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am