Ի՞նչ է այս պահին պահանջում Ադրբեջանը ՀՀ իշխանությունից․ քաղաքագետ

Եկեք փորձենք տրամաբանել։ Ի՞նչ է այս պահին պահանջում Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հարցադրում է արել քաղաքագետ Հրան Մելիք-Շահնազարյանը։

«Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում Արցախն Ադրբեջանի կազմում։

Ադրբեջանին հանձնել այսպես կոչված անկլավները։

ՀՀ տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ կայուն և չվերահսկվող կապ ունենալու համար։

Իրականացնել սահմանների սահմանագծման և սահմանազատման այնպիսի ծրագիր, որը լիարժեք կբխի Ադրբեջանի շահերից։

Թշնամու այս պահանջներից ո՞րը չի ցանկանում բավարարել հայկական կողմը։ Պաշտոնական հայտարարությունների մակարդակում, թերևս, միայն մեկը՝ միջանցք տրամադրելը։ Մնացածի մասին Փաշինյանն այս կամ այն կերպ իր համաձայնությունն արդեն հայտնել է։ Ընդ որում, հրապարակայնորեն է հայտնել։ Բայց ասեմ, որ միջանցքի հարցում էլ դեմ չէ։ Պարզապես այստեղ Ռուսաստանի և Իրանի խնդիրը կա։ Կարծում եմ՝ հենց այս երկուսն են պահանջում, որ այդ հարցում Փաշինյանը չշտապի. նրանք ցանկանում են ֆիքսել, որ այդ միջանցքը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից (այս դեպքում, Իրանն էլ դեմ չի լինի)։

Ստացվում է, բոլորը գոհ և երջանիկ են։ Իսկ ո՞վ է դժգոհ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։

Դրա համար էլ հենց մեր ժողովուրդն է հիմա թիրախավորվում։ Բոլորի կողմից է թիրախավորվում։ Հիմա էլ սկսել են ահաբեկել ժողովրդին՝ թե բա 44-օրյա պատերազմից էլ դաժան պատերազմ է սպասվում, ամբողջ երկրով ապաստարաններ ենք կառուցում և այլն, և այլն։

Ժողովուրդը պետք է վախենա ու հանձնվի, որպեսզի՝ ա) թուրք-ադրբեջանական դաշինքը ստանա իր ուզածը, բ) Նիկոլն էլ պահպանի իր իշխանությունը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ցավալին միայն այն է, որ եթե ժողովուրդն այնուամենայնիվ չհամաձայնվի ստորացուցիչ այդ պահանջներին, ապա իսկապես կարող է նոր պատերազմ սկսել։ Ու այո, ավերիչ պատերազմ։ Այնպես, որ ժողովուրդը կոտրվի։

Պարզ է, որ երկու այս սցենարն էլ շատ վատն են Հայաստանի ու մեր ժողովրդի համար։ Թվում է՝ ելք չկա՝ պիտի կա՛մ հանձնվենք, կա՛մ մեզ կոտորեն։ Բայց ասեմ, որ սա կեղծ ընտրություն է, որ դրվել է մեր ժողովրդի առջև։ Որովհետև իրականում կա նաև երրորդ ուղին՝ դավաճան իշխանությունների հեռացումը։ Այդժամ մենք ստիպված չենք լինի հանուն Նիկոլի իշխանության Հայրենիք հանձնել կամ կոտորվել մարտի դաշտում։ Այդ ժամանակ նույն մարտի դաշտում մեզ միանգամայն այլ հեռանկարներ են սպասվում։ Վստահեցնում եմ»,-գրել է քաղաքագետը։

դիտվել է 1072 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am