«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Սիրելի հայրենակիցներ, նմանատիպ հարցերի ժամանակ ես ուղղակի պարտավոր եմ դուրս գալ էմոցիոնալ դաշտից ու փորձել շատ ավելի ռացիոնալ պատասխաններ տալ։ Դուք խոսում եք իմ որակներից, ասում, որ ստեղծված իրավիճակում ես նորից պտի առաջնորդեմ։ Ուզում եմ ասել, որ հենց սկզբից ես Ղարաբաղում առաջնորդ էի դարձել իմ որակների համար։Այս մասին «Մոսկվա» կինոթատրոնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ «Հրապարակը» այսօր մանրամասներ ներկայացնելով փակ հանդիպումից, հայտնել էր, որ Քոչարյանը քաղաքացիներին տեղեկացրել էր, որ պատրաստ է առաջնորդել ժողովրդին, եթե ռեալ գնահատականներ ստանա, որ ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը։
«Հենց այդ որակների համար ինձ ուղղակի խնդրեցին ու իշխանությունը նաև ինձ հանձնվեց։ Այն ժամանակ զգացին, որ իսկապես այսպիսի որակներով առաջնորդ է պետք։ Հիմա գլխավոր հարցն այն է, թե այս պահին արդյոք ժողովրդի մեծամասնությունը ուզում է այսպիսի որակներով առաջնորդ, թե ոչ»,- ասել է Քոչարյանը։
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը