ՖԱՖ-ի համակրանք մրցանակը ստացավ Մարկոս Պիզելի
ՖԱՖ-ն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ՖԱՖ համակրանք մրցանակը ստացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
«Նոմինացիան անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ` քվեարկությամբ:
Քվեարկությանը մասնակցում են ՖԱՖ-ի հայաստանաբնակ, արցախաբնակ անդամները, մարզային մասնաճյուղերի ինչպես նաև ՖԱՖ-ի արտերկրի անդամները:
Ընտրությունը կատարվում է հավաքականում ցույց տված հետևյալ չափորոշիչներով. ֆուտբոլիստ ով աչքի է ընկել հավաքականի կազմում անմնացորդ նվիրվածությամբ, ցուցաբերել է հարգանք երկրպագուների հանդեպ, կամ ինչ որ գործողություններով, արարքներով արժանացել է հարգանքի և համակրանքի՝ անցնող տարվա ընթացքում:
Թեկնածուների թվում կարող է ընդգրկվել նաև հավաքականի հետ կապ ունեցող ցանկցած անձնավորություն` հավաքականի բժշկից մինչև հավաքականի մարզչի օգնական:
ՖԱՖ համակրանք 2009 թվականին նոմինացիային է արժանացել Հենրիխ Մխիթարյանը, 2010 թվականին նոմինացիային է արժանացել Յուրա Մովսիսյանը, 2011-ին՝ Ռոման Բերեզովսկին , 2012-ին՝ Լևոն Հայրապետյանը, 2013-ին՝ Արազ Օզբիլիզը, 2014-ին՝ Ռոբերտ Արզումանյանը:
Մարկոսի հետ կապնվեցինք Skype-ի միջոցով, քանի որ մեր ֆուտբոլիստը գտնվում էր Բրազիլիայում»,- գրված է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում: